loader
 «Ժողովուրդ». Մոդեստ Կոլերով. Մոսկվան Հայաստանից ազդանշաններ է ստացել

«Ժողովուրդ». Մոդեստ Կոլերով. Մոսկվան Հայաստանից ազդանշաններ է ստացել

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղա­քագետ Մոդեստ Կոլերովը վստահություն հայտնեց, թե ՀՀ վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը:

- Իսկ եթե Սերժ Սարգսյանը չլինի՞ վարչապետ:

- Այդ դեպքում ես շատ կզարմանամ: Դա հավասար կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականին և իշխանությունից հեռանալու պայմաններում: Դա կլինի նրա լրիվ մեկուսացումն իշխանությու­նից, իսկ դրան հավատալ ես չեմ կարող: Եթե Սերժ Սարգսյանը հեռանա, իհար­կե, դա արդեն կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա, քա­նի որ յուրաքանչյուր նոր առաջին դեմք, իսկ Սահմանադրությամբ երկրի առա­ջին դեմքը լինելու է վարչապետը, պետք է հաստատի առաջին հերթին Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում և այդ հարաբերու­թյուններին վերաբերող այլ հարցերում ևս: Ու քանի դեռ նոր դեմքը չի հաստա­տի այդ ամենը, դա կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Բայց քանի որ առաջին դեմքը շարունակում մնալ Սերժ Սարգսյանը, ոչ մի փոփոխութուն չի լինի:

- Պաշտոնական Մոսկվան վստա՞հ է, որ հենց նա է լինելու վարչապետ:

- Ռուսաստանը ստացել է բոլոր անհրաժեշտ ազդանշանները Հայաստանից այն մասին, որ Սերժ Սարգսյանը պահպանելու է իշխանությունը:

֊ Իսկ կարևոր չէ՞, թե ով է լինելու ՀՀ նախագահը:

֊ Թե ով կլինի նախագահ, կարևոր չէ, քանի որ Սահմանադրությամբ նրան ձևական ֆունկցիաներ են տրված:

- Ամեն դեպքում այդ պաշտոնում Սերժ Սարգսյանը տեսնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապես Արմեն Սարգսյանին: Ինչպիսի՞ թեկնածու է նա ՌԴ-ի համար:

֊ Ոչ մի: ՌԴ-ի համար լրիվ միևնույն է քանի որ նախագահի ֆունկցիան ձևական է: Նրա դերը զրոյական է:

- Կարեն Կարապետյանին համարում են ռուսամետ գործիչ, Արմեն Սարգսյանին՝ արևմտամետ: Տարօրինակ չէ՞ Սերժ Սարգսյանի քաղաքականության փոփոխությունը:

- Կարեն Կարապետյանին որպես ռուսամետ գործիչ կամ Ռուսաստանի մարդ համարել են հենց Երևանում: Պաշտոնական դեմքերից ոչ մեկ այդ մասին ՌԴ-ում չի ասել: Կարեն Կարապետյանը ՌԴ-ում ապրել է ընդամենը մի քանի տարի, իսկ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում երկար տարիներ է ապրել: Սա­կայն պետք է կրկնեմ, որ նախագահը ձևական բնույթ է կրելու և ըստ նոր Սահմանադրության՝ ոչ մի դերակատա­րում չի ունենալու: Երկիրը կներկայացնի Սերժ Սարգսյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս