loader
«Ժողովուրդ». Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ

«Ժողովուրդ». Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ: Նալբանդյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 15 մլն 600 հազար դրամ և 70 հազար 700 եվրո:

Մինչդեռ կարմարթուշ Նալբանդյանը 2016 թվականին ունեցել է 12 մլն 140 հազար դրամ , 66 հազար 800 եվրո: Իսկ 2015-ին ԱԳ նախարարը հայտարարագրել էր, որ ունի 9 մլն 620 հազար դրամի, 63 հազար եվրոյի չափ դրամական միջոց:

Նշենք, որ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր ամսական աշխատավարձը, որը կազմում է մոտ 1 մլն դրամ: Թե ինչպես է հաջողվում Նալբանդյանին նման արագությամբ հարստանալ, դեռևս հայտնի չէ:

Չնայած սրան՝ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը շարունակում է ձախողումներ գրանցել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս