loader
«Ժողովուրդ». Նարեկ Սարգսյանի թիկնապահը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Ժողովուրդ». Նարեկ Սարգսյանի թիկնապահը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը, 5 միլիոն գրավի դիմաց ազատ  է արձակվել:

Հիշեցնենք` Արտեմ Պետրոսյանի և Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում, և նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Նրանք մեղադրվում էին թմրամիջոցներ և ապօրինի զենք պահելու մեջ: Հուլիսին Արտեմ Պետրոսյանը վերադարձել էր Հայաստան, ներկայացել իրավապահներին, նրան կալանավորել էին և ահա երեք ամիս անց նրան գրավի դիմաց ազատ արձակեցին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս