loader
«Ժողովուրդ». Նախկին նախագահները Փաշինյանի դեմ օգտագործում են ՌԴ կապերը

«Ժողովուրդ». Նախկին նախագահները Փաշինյանի դեմ օգտագործում են ՌԴ կապերը

Թավշյա հեղափոխությունից հե­տո շատ էր խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո սրվել են ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները, իսկ Փաշինյանն էլ դրանց կարևորություն չի տալիս: Սակայն մինչև այսօր երկու երկրների ղեկավար­ները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել և քանիցս վերահաս­տատել հարաբերությունները շա­րունակելու պատրաստականու­թյունը: Նախկինում վատատեսական հայտարարություններ էին հն­չեցնում նաև ռուս փորձագետնե­րը: Այս աոնչությամբ «Ժողո­վուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ռուս քաղաքագետ Ալեք­սանդր Սկակովին:

- Պարոն Սկակով, ինչպե՞ս կբնութագ­րեք հայ-ռոաական հարաբերություննե­րը. նախկինում վատատեսական մոտե­ցումներ էին հնչում:

- Գիտեք, ես խնդիրներ շատ չեմ տե­սել: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո խնդիրները ոչ ադեկվատ իրավի­ճակի պատճառ էին միայն: Այստեղ հարցը ո՜չ ներկայիս, ո՜չ էլ նախկին իշ­խանությունների մեջ չէ, այլ Հայաստա­նի և ՌԴ-ի շահերի համատեքստը: Իսկ երկու երկրների հարաբերությունների առումով ես շատ լուրջ խնդիրներ չեմ տեսնում, ճգնաժամ չի եղել: Խնդիրներ կան և եղել են ու կարող են լինել, դա անխուսափելի է:

- Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

- Խնդիրներ կան, օրինակ, Ռուսաս­տանի կողմից Ադրբեջանին զենք վա­ճառելու հարցում, որը որոշակի էմո­ցիաներ է առաջացնում Հայաստա­նում: Խնդիրներ կան, օրինակ, նախ­կին իշխանությունների այն ներկայա­ցուցիչների հետ, որոնք ունեն իրենց կապերը ՌԴ-ում և ակտիվորեն աշ­խատում էին Նիկոլ Փաշինյանի իշ­խանության դեմ:

- Ո՞ւմ նկատի ունեք:

- Նախկին իշխանություններին, նախ­կին նախագահներին, որոնք, իհարկե, լավ հարաբերություններ ունեն ՌԴ իշ­խանությունների հետ:

- Կարեն Կարապետյանին և’ս նկատի ունեք:

- Ոչ, ես նկատի ունեմ ՀՀ նախկին նախագահներին, ոչ թե նախկին վարչապետին: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին. հենց նրանք են փորձում այդ կապերն օգ­տագործել Նիկոլ Փաշինյանի իշխա­նության դեմ: Խնդիրներ, իհարկե, կա­րող են առաջանալ նաև այլ պետու­թյունների հարաբերությունների հետ կապված:

- Վերջերս արդեն հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, և բոլորը նկատեցին, որ ծրագրում ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններն առաջնային են՝ ի տարբերություն նախկին կառա­վարությունների ծրագրերի: Դա զար­մանալի՞ էր Ռուսաստանի համար:

- Ո՜չ, այդ հարցում ոչ մի զարմանալի բան չկա: Նիկոլ Փաշինյանի ծրագրում տեղ գտած դրույթները միանշանակ տրամաբանված են դեռևս, և մինչ այժմ որևէ լուրջ սխալներ չկան: Դեռ ամեն ինչ հանգիստ է ընթանում:

- Վերջին շրջանում նկատում ենք, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում հաճախակի հանդիպումներ և զրույց­ներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջել: Ըստ Ձեզ՝ մոտակա ժամանակաշրջանում որևէ լուծումներ հնարավո՞ր են:

- Ես մոտակա ժամանակներս չեմ տեսնում հակամարտության լուծման հնարավորություն: Բանն այն է, որ եր­կու կողմերի համար չկա հիմնականը, որը պետք է հանդիսանա զրույցի թե­մա: Իսկ այն, որ հանդիպումներ հա­ճախ են լինում, նորմալ է: Պետք է փորձել հարաբերություններ հաստատել, նորից երկխոսություն սկսել և գտնել կոնտակտի, փոխհարաբերությունների եզրեր: Իհարկե, կա վտանգ այն առու­մով, որ Նիկոլ Փաշինյանն անփորձ է, իսկ, ահա, Իլհամ Ալիևը մեծ փորձ ու­նի, սակայն չի եղել այնպիսի բան, որ Ալիևն իր փորձառությամբ առաջ անց­նի Փաշինյանից:

- Իսկ ի՞նչ դերակատարում ունի ՌԴ-ն հակամարտության լուծման հարցում, քանի որ ասում են՝ ԱՄՆ-ն ավելի ակ­տիվ է:

- Ես, ճիշտն ասած, ԱՄՆ-ի կողմից այդքան մեծ ակտիվություն չեմ նկա­տում, և ՌԴ-ի կողմից էլ շատ ակտի­վություն չկա: Ամեն ինչ նույնն է: ԱՄՆ-ն ունի այժմ մեծ խնդիրներ, և այդ կոնֆլիկտը ԱՄՆ-ի համար, օրինակ, ոչ թե հինգերորդ, այլ նույնիսկ հիսունե­րորդ տեղում է:

- ԱՄՆ-ն ասում է՝ այդ հարցը ՌԴ-ն կարգավորելու է ուժային ճանապար­հով, Ձեր կողմից այլ հայտարարու­թյուններ են հնչում: Ի վերջո, ի՞նչ է ստացվում:

- Ասել կարելի է ամեն ինչ, սակայն Մինսկի խմբի շրջանակներում ՀՀ-ի և ՌԴ-ի կողմից կոնտակտ կա, և որևէ խնդիրներ չեն առաջանում:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս