loader
«Ժողովուրդ». Ներման խնդրանքով ներկայացվել է 15 դատապարտյալի անուն

«Ժողովուրդ». Ներման խնդրանքով ներկայացվել է 15 դատապարտյալի անուն

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին է ներկայացվել 15 դատապարտյալի անուն, որոնցից երեքը ցմահ դատապարտյալներ են: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի` ցմահ դատապարտվածներից երկուսը բանտում են հայտնվել քաղաքական գործերի շրջանակներում. մեկը ՀՅԴ-ական Արմենակ Մնջոյանն է, որ ժամանակին ձերբակալվել էր «Դրո» գործի շրջանակներում, բանդիտիզմի, երկու և ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով: Ներման համար ներկայացվել է նաև Արմեն Տեր-Սահակյանը, որն էլ անցնում է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում և մեղադրվում էր հանցավոր խմբավորումներ կազմավորելու և սպանություններ իրականացնելու մեջ: Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների` Արմեն Տեր-Սահակյանը ժամանակին հրաժարվել է Վ. Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տալուց եւ դրա համար դատապարտվել ցմահ ազատազրկման:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս