loader
«Ժողովուրդ». Ողբերգությունից առաջ օդաչուները դիսպետչերական կետին հաղորդել են, որ եղանակը շատ վատ է

«Ժողովուրդ». Ողբերգությունից առաջ օդաչուները դիսպետչերական կետին հաղորդել են, որ եղանակը շատ վատ է

Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները` փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը:

Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել: Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները:

Պարզվել է` այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ և հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն: Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի հետ և կրկնել, որ եղանակը շատ վատ է, և իրենք հետ են վերադառնում:

Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է խոսել օդաչուների հետ, սակայն վերջիններս որևէ կերպ չեն երևացել տեսադաշտում և առհասարակ կապի դուրս չեն եկել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս