loader
«Ժողովուրդ». Ով կլինի Սնանկության գործերով դատարանի նախագահը

«Ժողովուրդ». Ով կլինի Սնանկության գործերով դատարանի նախագահը

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: Ու մինչ կձ ևավորվի այն, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ այս օրերին դատական համակարգում քննարկում են նա և նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը և Գարիկ Ավագյանը, իսկ թե ի վերջո ով կդառնա դատարանի նախագահ, ցույց կտա ժամանակը:

Նշենք, որ Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ ահա Գարիկ Ավագյանը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս