loader
«Ժողովուրդ». Փաստաբանն ընդդեմ դատավորի

«Ժողովուրդ». Փաստաբանն ընդդեմ դատավորի

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը դատի է տվել Հայաս­տանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգա­պահական հարցերի հանձնաժողովին:

Ստորև ներկայացնում ենք «Ժողովուրդ»-ի զրույցը Գևորգ Գյոզալյանի հետ:

Պարոն Գյոզալյան, ինչո՞ւ եք դատի տվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողո­վի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

Նախ առաջինը հայց ենք ներկայացրել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան, և քաղաքացիական գործե­րով դատավոր Ավագ Գաբրիելյանը ընդու­նել է վարույթ, սակայն մոտ 8 ամիս նիստ չի կայացրել: Ի սկզբանե նշեմ, որ անգամ վարույթ չէր ընդունում գործը, հետո մենք բողոքարկեցինք ՀՀ վերաքննիչ դատա­րան, և վերաքննիչ դատարանը վերաց­րեց նրան վարույթ չընդունելու որոշումը, որից հետո վարույթ ընդունեց, և արդեն 8 ամիս է նիստ չի նշանակում: Քանի որ դա­տավորը նիստ չի կայացնում, այդ մասին ես նամակ եմ գրել ՀՀ վարչապետին՝ հիմ­քում ունենալով առնվազն իր երեք հրա­պարակային ելույթները՝' կապված ողջա­միտ ժամկետների հետ: Գրել եմ ՀՀ արդա­րադատության նախարարին: Միաժամա­նակ դիմել եմ արդարադատության խոր­հուրդ, որ այդ դատավորին կարգապահա­կան պատասխանատվության ենթարկեն:

Եվ ի՞նչ որոշում կայացրեց խորհուրդը:

Արդարադատության խորհուրդը ինձ պատասխանում է, որ գիտեք ինչ կա, մենք լսեցինք դատավորին, և այլն և այլն, ու գտանք, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան: Ահա այս որոշումն էլ ես բողոքարկեցի ՀՀ վարչական դատարան: Իսկ ահա ՀՀ կառավարությունն ու արդա­րադատության նախարարությունը մինչ օրս ինձ չեն պատասխանել: Արդարադատության նախարարությունը գրություն էր ուղարկել, իսկ կառավարությունը ընդ­հանրապես չի պատասխանել: Ես ստիպ­ված երկրորդ դիմումն եմ գրել՝ հիշեցնե­լով որ նրանք պարտավոր են պատասխանել քաղաքացիների դիմումներին սակայն մինչ օրս պատասխան չկա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս