loader
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանի գործը նոր հունով կընթանա

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանի գործը նոր հունով կընթանա

Ինչպես հայտնի է` 2018թ. օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը` Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Այս գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին: Միայն թե դատախազության՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու օրվանից անցել է 1 ամիս, սակայն դատարանը վարույթ չի ընդունել գործը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ Վճռաբեկ դատարանը 3 ամիս ժամկետ ունի` այս գործը քննելու համար: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, չի բացառվում, որ Վճռաբեկ դատարանը ժամկետի վերջին օրերին անդրադառնա այս գործին` որոշում կայացնելով այն վարույթ ընդունելու մասին: Չի բացառվում նաև՝ այս գործը ոչ թե վարույթ ընդունվի, այլ ուղարկվի ՍԴ, քանի որ առնչվում է նախագահի՝ Սահմանադրությամբ անձեռնմխելիության դրույթին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս