loader
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանին ստիպված կլինեն հարցաքննել

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանին ստիպված կլինեն հարցաքննել

Մարտ-ի 1-ի գործով ուշագրավ զար­գացումներ են տեղի ունենում. ՀՀ գլ­խավոր դատախազությունը հանձնարարել է ՀՔԾ-ին ուսումնասիրել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձու­թյուններն ուսումնասիրող փաստահա­վաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի զե­կույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրա­դարձություններին»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստահավաք խմբի անդամ Սեդա Սա­ֆարյանի հետ:

Տիկին Սաֆարյան, Ձեր և Անդիանիկ Քոչարյանի զեկույցը գլխավոր դատախա­զությունն ուղարկել ՀՔԾ՝ ուսումնասիրության: Ի՜նչ է սա ենթադրում, և ինչ զար­գացումներ են հնարավոր:

Դե, վարույթն իրականացնող մարմինն ամեն դեպքում քննություն կտանի: Հիմա ուրիշ խնդիր է, թե որքան արդյունավետ քննություն կտարվի, և արդյո՞ք սա ձևական բնույթ չի կրի՝ ընդամենն, ասենք, հանրության ուշադրությունը շեղելու համար, որ գործ ենք անում, երբ կավար­տենք, արդյունքները կզեկուցենք հանրու­թյանը: Եթե այս տեսակետը չկրի, եթե իրականում գործ ցանկանան անել, այն­տեղ բավականին հարցեր կան, որոնց վրա կարելի է ուշադրություն դարձնել, մասնավորապես բանակի ներքաշման հարցում ով ինչ դեր է ունեցել, ինչ աստիճան է ներքաշվել, ում թիկունքն է պահել մեր բանակը: Ցանկալի է, որ քննությունն արդյունավետ լինի, գոնե մի մարմին կա­րողանա որոշակի հարցերի պատասխան տալ, որ հասարակության մեջ առաջանա վստահություն վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ: Ես կարծում եմ, որ իրավական համակարգը վերջապես պետք է հասկանա, որ Մարտի 1-ի բացահայտման հետ հանրության մեջ կարելի է հույսի հատիկներ առաջացնել և ապահովել երկրի հետ կապը:

Ի՛նչ է ենթադրում քննությունը: Հարցաքննվողնե՞ր պետք է լինեն:

Իհարկե, պետք է քննվեն: Եթե խոսում ենք գործի բազմակողմանի քննությունից, ապա պետք է հարցաքննվեն անձինք, ովքեր երբևէ առնչվել են այդ ամենի հետ, ովքեր բանակ են ներքաշել, այնուհետև նախարարը, ով առնչվել է այս պատմությանը, հետո ստորադաս օղակում ինչ է կատարվել, ով ինչպես ներքաշվեց, ով ին­չու եղավ, ով ինչ բերեց իր հետ: Ուզում եմ ասել, որ, իհարկե, հարկադրված կլինեն քննչական որոշակի գործողություններ կատարել:

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հենց հիմա որոշվեց այսպիսի քայլ կատարել, և արդյո՞ք այս ամենը կարող էր լինել առանց Սերժ Սարգսյանի թույլտվության:

Չեմ կարծում, որ մեզ մոտ գործում է անկախ և անկաշկանդ վարույթ իրակա­նացնող մարմին: Ես այդ տպավորությունը չունեմ: Ես կարծում եմ, որ նմանատիպ գործերով պետք է լինի, այսպես ասած, վերևների կամքը: Իսկ թե վերևների կամքն ինչ նկատառումներով է թույլ տա­լիս, որ այսպիսի բաներ զարգանան, չեմ կարող ասել: Միգուցե հանրության մեջ զարգացել է այդ պահանջատիրությունը, գուցե նաև հիմա քաղաքական իրավի­ճակն է ստիպում, որ նախագահը որոշա­կի քայլեր անի: Այս տեսանկյունից իր հա­մար երևի նպաստավոր իրավիճակ է, որ հանրությանը հանգստացնի, ասի, որ փաստերը քննության առարկա են դառ­նում, և պետք է համբերեք: Թե ամբողջ իրավիճակից ով ինչ օգուտ կքաղի, ես չեմ կարող ասել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս