loader
«Ժողովուրդ». Ռուսական կողմը պաշտպանում է Սերժ Ազատիչին

«Ժողովուրդ». Ռուսական կողմը պաշտպանում է Սերժ Ազատիչին

Երեկ Հայաստան էին ժամանել Ո-Դ Դժ Դաշնային խորհրդի միջազգային գոր­ծերով կոմիտեի անդամները: Այցի շրջանակներում երեկ նրանք հանդիպում են անցկացրել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտա­կան հանձնաժողովի անդամների հետ, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված եղել: Իհարկե, աոաջնային թեման նաև հայ-ոուսական հարաբե­րություններն են՝ հաշվի աոնելով նաև երկու երկրների ներքաղաքական կյան­քում սպասվող իրադարձությունները:

Չնայած իշխող ՀՀԿ-ն դեռևս վերջնա­կանապես չի հաստատել, որ Սերժ Սարգսյանն է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, սակայն նույնիսկ ռուսական կողմը չի թաքցնում, որ կողմ է վերջինիս վարչապետությանը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մի­ջազգային գործերով կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովի հետ:

Պարոն Զինուրով, հայ-ռուսական հա­րաբերությունների համար կարևո՞ր է, թե ով է իշխանության Հայաստանում: Մասնավորապես Հայաստանը նոր նախագահ ունի, առջևում էլ վարչապետի ընտրու­թյուններ են սպասվում:

Գիտեք, անկեղծ ասած, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պատ­մությունը վկայում է, որ առաջին հերթին դարերով ընկերություն են անում ազգերը: Իհարկե, կառավարման ձևը կարող է որևէ ազդեցություն ունենալ, սակայն հայ-ռուսական հարաբերությունների վրա չեմ կարծում, թե դա ազդեցություն կունենա: Հայ-ռուսական հարաբերությունները սերտ փոխկապակցված են ռազմական, մշակու­թային, միգրացիոն և այլ առումներով: Ինչ վերաբերում է ՀՀ նոր նախագահին, ես նրան և հայ ազգին մաղթում եմ հաջողու­թյուններ: Հույս ունեմ, որ խորհրդարանա­կան համակարգը դրական կանդրադառ­նա հայ ազգի և հայ-ռուսական հարաբե­րությունների վրա:

Արդյո6ք ՌԴ-ի համար կարևոր չէ, թե ապրիլից հետո ով է լինելու ՀՀ վարչապետը: Եթե Սերժ Սարգսանը չլինի վարչապետ, դա որևէ կերպ կանդրադառնա՞ հայ ռուսական հարաբերությունների վրա:

Ես նույնպես այդ խոսակցությունները լսել եմ, թե ով պետք է լինի վարչապետ: Ես կարող եմ այսպես ասել, ես չէի ցանկա­նա այդ ամենը մեկնաբանել, քանի որ դա Հայաստանի ներքին խնդիրն է, քաղաքա­կանության հետևանքը: Հայաստանի նոր Սահմանադրությամբ, իհարկե, վարչապետն առաջին հերթին պատասխանա­տու է տնտեսության, ազգի, ամեն ինչի համար: Եվ ես, բնականաբար, կարծում եմ, որ պետք է լինի ուժեղ լիդեր, աշխար­հում հեղինակություն ունեցող անձ: Սա­կայն չէի ցանկանա անձնավորել և որևէ մեկին մատնանշել:

Իսկ Սերժ Սարգսյանը համապատասխանո՞ւմ է Ձեր կողմից թվարկված չափա­նիշներին:

Այո՛, իհարկե: Նա այդպիսի նախագահ է եղել: Դուք գիտեք, որ Հայաստանը բազ­մաթիվ խնդիրներ ունի: Ոչ բարեկամաբար տրամադրված հարևան պետություն­ները հաճախ արտահայտվում են Հայաս­տանի դեմ: Սակայն Սերժ Ազատիչն արժանիորեն, համբերատար այդ ամենը տա­նում է՝ առանց ինչ-որ կտրուկ քայլերի, և դա նրան պատիվ է բերում: Թող հետագա­յում էլ այդպես լինի, քանի որ, եթե փոքր Հայաստանը կտրուկ քայլեր անի այդպիսի հայտարարություններին ի պատասխան, դա կլինի ոչ այնքան լավ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս