loader
«Ժողովուրդ». Սամվել Մանուկյան․ Հայաստանը դարձել էր պետություն մի քանի հոգու համար

«Ժողովուրդ». Սամվել Մանուկյան․ Հայաստանը դարձել էր պետություն մի քանի հոգու համար

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և քաղաքական այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» կուսակցու­թյան հայազզի պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ:

- Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն ինչպե՞ս ընդունեցիք Վրաստանում:

֊ Ժողովուրդը, բոլորն էլ դուխով էին: Բո­լորն էլ ուզում էին, որ Հայաստանում ինչ-որ մի բան փոխվի: Մենք բոլորս էլ սպա­սում էինք, որ դա այսօր չէ, վաղը պիտի լի­նի: Արդեն այն աստիճանի էր հասել, որ բոլորն էլ սպասում էին դրան: Ուզում եմ նշել, որ այդ փոփոխությունը կատարող­ներին թող հալալ լինի, ոչ մեկի քթից ար­յուն չեկավ, շատ նորմալ, ճիշտ ամեն ինչ եղավ: Ճիշտ է՝ հեղափոխությունը ոչ ոքի գրպանը փող չի բերում, դնում, բայց փոխ­վում է ժողովրդի հոգին:

- Դուք՝ որպես պատգամավոր, տեսնո՞ւմ էիք իշխանափոխության կարիքը:

֊ Անպայման: Իշխանափոխության մա­սին միշտ էլ մտածում էի, բայց չէի սպա­սում, որ դա կարող էր այսպես հանգիստ ձևով լիներ: Հասկանում էինք, որ արդեն դարձել էր պետություն մի քանի հոգու համար: Ասեմ, որ Հայաստանում հաճախ լինում եմ, բայց չէի էլ ասում, որ պատգա­մավոր եմ, քանի որ տեսնում էի, որ պատ­գամավորությունն այդքան էլ հարգի չի ժողովրդի մոտ:

- Հիմա ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Հայաստանի կառավարությունը պետք է լուծի, որպեսզի զարգանա երկիրը:

֊ Վրաստանն անցել է այդ փուլը: Մենք պետք է սկսենք դատարաններից, և Հա­յաստանի կառավարությունը դա շատ լավ գիտի և անում է: Մենք՝ Հայաստանը, գնում է այն ճանապարհով, որը մեր մտ­քով այստեղ անցնում է: Եվ մենք չպետք է ասենք, թե իրենք ինչ անեն, այդքան բան իրականացրած մարդը մնացածն էլ հա­ջող ձևով կանի:

- Եթե համեմատեք Վրաստանում և Հա­յաստանում տեղի ունեցած հեղափոխու­թյունները, ի՞նչ կարող եք ասել:

֊ Վրաստանում ես կասեի՝ ոչ թե մեկ, այլ երկու հեղափոխություն է եղել: Ես համա­րում եմ, որ Սահակաշվիլիի գնալն էր հե­ղափոխական քայլ: Դա էլ անհավատալի երևույթ էր, որ կատարվեց: Իսկ Շևարդնաձեի գնալը բոլորն էլ հասկանում էին, որ կլինի: Իսկ Հայաստանի հեղափոխու­թյունը մի փոքր այլ ձևով ստացվեց: Ես ասեմ, որ շատերը չէին սպասում: Ես հու­սով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Իսկ այն, որ Ֆեյսբուքում էլ գրում են, թե ինչ պետք է անի կառավարությունը, դա էլ չեմ ընդու­նում: Դա կարելի է այլ ձևով ասել իրենց, ոչ թե Ֆեյսբուքում:

- Դուք նշեցիք, որ Հայաստանը դարձել էր պետություն մի քանի հոգու համար: Հի­մա տեսնո՞ւմ եք այդ քաղաքական կամքը, որ կարող են փոխել այդ իրավիճակը:

- Անպայման: Ամենամեծ թշնամին կո­ռուպցիան էր, որը կար, պահելու բան չի: Ունենք ընկերներ Հայաստանում, որոնք զբաղվում են բիզնեսով: Եվ միշտ համե­մատելով Վրաստանի հետ՝ աբսուրդ բիզ­նես դաշտ էր, որը վերանում է: Եվ հուսով եմ, որ Հայաստանն այդ ճանապարհն էլ չի տեսնի, ինչպես Վրաստանը: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս