loader
«Ժողովուրդ». Սառը զենքերը գրպանում պահած քաղաքացիներ` Ազատության և Հանրապետության հրապարակներում

«Ժողովուրդ». Սառը զենքերը գրպանում պահած քաղաքացիներ` Ազատության և Հանրապետության հրապարակներում

«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահների բացահայտումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն Ռազմիկ Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ թավշյա հեղափոխության օրերին, մասնավորապես 2018 թվականի ապրիլի 12-ին Ազատության հրապարակում տաբատի հետևի աջ գրպանում ապօրինի կերպով կրել է սառը զենքի շարքին դասվող կռփազենքի նմանողությամբ, մետաղյան առարկա:

Սակայն իրավապահները կասկածներ ունենալով խուզարկել են նրան հայտնաբերել են այն:

Այսքանով պատկերը չի ավարտվում Գևորգ Եպիսկոպոսյանին մեղադրանք է առաջադրվել որ նա էլ 2018թ. մայիսի 27-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում, տաբատի առջևի աջ գրպանում ապօրինի կերպով կրել է սառը զենքերի շարքին դասվող` կռփազենքի նմանողությամբ, ինքնաշեն եղանակով պատրաստված մոխրագույն մետաղյա առարկա, որը նույն օրը ժամը 19:05-ին հայտնաբերվել է իրավաօահների կողմից: Տեղեկացանք, որ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս