loader
«Ժողովուրդ». Սասուն Միքայելյան. «Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ»

«Ժողովուրդ». Սասուն Միքայելյան. «Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ»

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ազատամարտիկների առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ Միքայելյանը հայտարարել է. «Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ»։

Իսկ հարցին, թե «Ազատամարտիկների դաշինքը» ակտիվ քննարկումներ է սկսել տարբեր միությունների հետ, որոշել են ԵԿՄ-ում նոր համագումար անցկացնել և դառնալ կառույցի նոր ղեկավարություն, Միքայելյանը նշել է. «Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, դառնա պատերազմ անցած մարդկանց ակումբ, մշակվի նոր կանոնադրություն: Այն մարդիկ, ովքեր մնացել են հետին պլանում, պետք է արժևորենք, ապագա սերնդին ցույց տանք, թե ով էր դասալիք, ով էր հերոս։ Այսօր պատերազմ անցած տղաներ կան, որ իրոք քայլող լեգենդներ են, սակայն մի տեսակ անտեսված: Եղել է դու ինձ, ես քեզ, հոգեբանություն, մրոտել են մարդկանց անունները, ովքեր չեն հնազանդվել իրենց»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս