loader
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի հավատարիմների ճակատագիրը

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի հավատարիմների ճակատագիրը

Հայաստանում վերջին շրջանում հաճախ կարելի է հիշել այնպիսի ազդեցիկ գործիչների, որոնք եղել են իշխանության հովանավորության տակ, սակայն հետագայում ինչ-ինչ հանգամանքներում սնանկ են ճա­նաչվել: Եվ ահա այդպիսի մարդ­կանց թվում է Աժ նախկին պատգա­մավոր Լևոն Սարգսյանը («Ալրաղա­ցի Լյովիկ»):

Իսկ ինչո՞ւ է ստիպված եղել: «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արաբ շեյխերը Հայաստանից գնա­լով՝ որոշել են ամեն գնով իրենց շահած գումարը ստանալ և այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկել: Նախ՝ արտերկրի իրենց կապերն են գործի դրել և, ի վերջո, կարողացել են խնդրի լուծ­մանը ներքաշել նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը: Լևոն Սարգսյանն էլ չունենալով այլ տարբե­րակ՝ ստիպված է եղել համակերպվել տեղի ունեցածի հետ և արաբ շեյխերին վճարել նրանց շահած գումարները: Բայց որտեղի՞ց:

Խնդրի լուծման նպատակով նա դարձյալ բարձրագույն իշխանության երաշխավորությամբ բանկերից խոշոր վարկեր է վերցրել, մարել արաբների պարտքերը և «ընկել վարկի տակ»: Արդյունքում սկսվել է նրա սնանկաց­ման գործընթացը: «Ժողովուրդ»-ը տե­ղեկացավ, որ նա գրավադրել է իրեն պատկանող ողջ գույքը, որպեսզի կա­րողանա փրկել բիզնեսը, սակայն այդ փորձերն անցել են ապարդյուն, քանի որ նախկին պատգամավորին պատկա­նող գույքը անցել է բանկերի տիրա­պետման տակ:

Երբեմնի օլիգարխի համարում ունե­ցող Լևոն Սարգսյանն այսօր ընդամենը Երևանում ունի մեկ սեփական բնակա­րան և վերջ:

Նրա մտերիմները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ նա ներկայումս ապրում է Մոսկվայում իր ընկերոջ կողմից տրա­մադրած բնակարանում:

Հիշեցնենք, որ սա այն Լևոն Սարգս­յանն է, որը իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին ի ցույց դնելու նպատակով որդու անունը դրել էր Սերժ, որպեսզի տանն էլ Սերժ Սարգսյան ունենար:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս