loader
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի լուսանկարը չի՞ կաշկանդի նրա մասին հաղորդում տալուն

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի լուսանկարը չի՞ կաշկանդի նրա մասին հաղորդում տալուն

ՀՀ գլխավոր դատախազությունը միակ կառույցն է, որ իրավունք ունի քրեական գործ հարուցել երկրի նախագահի դեմ, ՀՔԾ-ին էլ վերապահված է նախաքննություն իրականացնելու գործառույթը: Բայց նույն այդ կառույցներում փակցված են Սերժ Սարգսյանի լուսանկարները, ինչը ենթադրում է, որ այդ գերատեսչությունների աշխատակիցները հարկ եղած ժամանակ կկաշկանդվեն պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանին հարցրել է. «Ես քաղաքացի եմ, եկել եմ դատախազություն և Սերժ Սարգսյանի մասին հաղորդում եմ տալիս, նրա լուսանկարը տեսնելով Ձեր աշխատասենյակում` ինչպե՞ս վստահ լինեմ, որ անկախ, անկողմնակալ կլինեք այդ գործում»: Հովհաննիսյանն էլ պատասխանել է. «Մենք Ձեզ համար այնպիսի մթնոլորտ կստեղծենք այստեղ, որ Ձեր ուշադրությունը այդ լուսանկարը չի գրավի, անհոգ եղե՛ք»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս