loader
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի վերջին տարիների ձախողումները հուշում են, որ ապագան ավե­լի վատ է լինելու

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի վերջին տարիների ձախողումները հուշում են, որ ապագան ավե­լի վատ է լինելու

«Հանուն Հայաստանի փրկության», ինչ­պես նաև նորաստեղծ «Փոխելու ենք» նախաձեռնությունները պայքարելու են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Պայքարի մարտավարության և այլ հար­ցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրու­ցել է այդ կառույցի նախաձեռնող խմբի անդամներից Արմեն Գրիգորյանի հետ:

Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք իրա­կանացնելու Ձեր պայքարը:

Մոբիլիզացնել հանրությանը, որպեսզի փողոցային պայքարը ստացվի:

Եթե պայքարը չհաջողի, և Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, ի՞նչ ենք ունենալու արդյունքում:

Ունենալու ենք ավելի ավտորիտար երկիր, բռնություններն ավելի շատ են լինելու իշխանության կողմից: Եվ ցանկացած մարդ, ով փորձի պայքարել, իշ­խանությունը փորձելու է կիրառել այն մեթոդները, որոնք, օրինակ, այսօր կիրառել է Ժիրայր ՍԷֆիլյանի նկատմամբ, որը քաղբանտարկյալի կարգավիճա­կում էր, և իրեն նստեցրին: Ամեն քաղաքացի պետք է հասկանա, որ իր որոշումից շատ բան է կախված: Սերժ Սարգսյանի վերջին տարիների ձախողումները հուշում են, որ ապագան ավե­լի վատ է լինելու: Եվ դրանից խուսափե­լու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ պայքարեն:

Այդ դեպքում իշխանությունը կվարանի՞ բռ­նի ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ, թէ՞ հնարավոր կլինի խուսափել դրանից:

Կարծում եմ հնարավոր կլինի, եթե փո­ղոցում շատ մարդ լինի: Եթե փողոցում 100.000 կամ 200.000 մարդ լինի, իշխանությունը նման քայլի չի գնա, դժվար կլի­նի նրա համար այդ քայլին գնալ: Պայքա­րը հաջողելու համար կարևոր է, որպես­զի մարդիկ միանան, Նաև քաղաքական ուժեր: Բայց եթե կան տարաձայնություն­ներ, դա դեռ չի նշանակում, որ պայքարը չի շարունակվելու: Կարծում եմ հնարա­վոր է այլ ձևաչափով համագործակցու­թյան տարբերակներ լինեն:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս