loader
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Ըստ որոշ տեղեկությունների` նա մեկնել է Իտալիա հանգստի:

Միաժամանակ, Եվրոպայում Սարգսյանը նաև բուժզննություն է անցնելու:

Տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից: Կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց. «Այո՛, երևի: Ես տեղյակ չեմ, բայց պիտի որ գնար ինչ-որ ստուգման: Գիտեմ, որ կարող է բացակայեր տասն օրով»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հարցին` արդյոք Սարգսյանն առողջական խնդիրներ ունի՞, Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս