loader
«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանի ծանուցագիրը ճանապարհին է

«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանի ծանուցագիրը ճանապարհին է

ՊԵԿ-ը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` ՊԵԿ քննչական վարչությունում ՊՆ գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Նույնիսկ նշված էր, թե քրեական գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվել մի շարք ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, շեշտված էր հատկապես Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Օհանյանը պնդել է, որ իրեն որևէ մեկը հարցաքննության չի հրավիրել: «Այդպիսի բան չի եղել… Չգիտեմ, գուցե ուզում են կանչել: Ինձ համար զարմանալի է»,- նշել է նախկին նախարարը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրականում Օհանյանին ոչ թե հարցաքննել են, այլ հրավիրել են հարցաքննության, պարզապես ծանուցագիրը դեռ ճանապարհին է, տեղ չի հասել: Ենթադրվում է, հենց այսօր էլ նրան կհասնի ծանուցագիրը, ու նախկին նախարարը կգնա հարցաքննության:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս