loader
«Ժողովուրդ». Օտարերկրյա պաշտոնյաները Սերժ Սարգսյանին շնորհավորելու փոխարեն նախազգուշացրել են

«Ժողովուրդ». Օտարերկրյա պաշտոնյաները Սերժ Սարգսյանին շնորհավորելու փոխարեն նախազգուշացրել են

Սերժ Սարգսյանն արդեն երեք օր է՝ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը` նոր Սահմանադրությամբ դառնալով պետության փաստացի ղեկավարը, երեկ էլ անցկացրեց կառավարության առաջին նիստը, բայց արի ու տես, որ օտարերկրյա պաշտոնյաները չեն շտապում նրան շնորհավորելու հարցում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ընթացքում նա շնորհավորանքներ է ստացել ՌԴ նախագահ Պուտինից ու վարչապետ Մեդվեդևից, Ղազախստանի նախագահ Նազարբաևից, Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլուց և վերջ: Ասել է, թե Ս.Սարգսյանին չեն շնորհավորել ԱՊՀ և ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարները:

Ս.Սարգսյանին այս ընթացքում որևէ մեկը չի շնորհավորել նաև ԵՄ անդամ պետություններից, ոչ էլ ԱՄՆ-ից. ընդհակառակը, եղել են նախազգուշական հայտարարություններ՝ ցուցարարների դեմ բռնի գործողությունների չդիմելու մասին: և վերջապես, հատկանշական է փաստը, որ Ս. Սարգսյանին չի շնորհավորել ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հետաքրքիր է` Տիգրան Սարգսյանն ինչո՞ւ չի շնորհավորել՝ մոռացե՞լ է, թե՞ փոխել է իր քաղաքական էլիտան ու արդեն արհամարհում է Սերժ Սարգսյանին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս