loader
«Ժողովուրդ». Վահրամ Բալայան. Արմեն Սարգսյանի առջև պահանջներ կներկայացնեն

«Ժողովուրդ». Վահրամ Բալայան. Արմեն Սարգսյանի առջև պահանջներ կներկայացնեն

Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածուի անունը: Ինչպես և սպասելի էր՝ թեկնածուն նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Ար­մեն Սարգսյանն է: Սակայն վերջինս Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի շտապել իր համաձայ­նությունը հայտնել՝ մտածելու ժամա­նակ խնդրելով:

Երեկ արդեն իսկ լայն շրջանակները քննարկում էին Արմեն Սարգսյանի հար­ցը: Եվ քանի որ վերջինս պատրաստակամություն է հայտնել հանդիպել նաև Արցախի ղեկավարության հետ, «Ժողո­վուրդ» օրաթերթը փորձեց վերջիններից պարզել նրանց վերաբերմունքն Արմեն Սարգսյանի հանդեպ: «Ժողովուրդ» օրա­թերթի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

- Պարոն Բալայան, երեկ հայտնի դար­ձավ որ ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկում է Արմեն Սարգսյանի թեկ­նածությունը: Ձեզ համար որքանո՞վ է ըն­դունելի Արմեն Սարգսյանը:

֊ Նորմալ: Եթե Հայաստանի Հանրապե­տության քաղաքացիների համար ընդու­նելի է, ապա մեզ համար էլ է ընդունելի: Ինչ խնդիր կա: ՀՀ-ում կատարվող թե կադրային քաղաքականությունը, թե փո­փոխությունները եթե ընդունելի են ՀՀ-ի քաղաքական ուժի, հանրության կողմից, մենք որևէ խնդիր չունենք:

֊ Կվստահե՞ք ղարաբաղյան հակամար­տության հետ կապված ցանկացած հարց քննարկել նրա հետ:

֊ Ինչո՞ւ ոչ: Համենայնդեպս, Արմեն Սարգսյանը մեր հանրությանն անծանոթ անձնավորություն չէ: Երկար ժամանակ ներկայացնում էր Հայաստանի Հանրապե­տությունը Մեծ Բրիտանիայում, և կար­ծում եմ, որ խնդիր չի լինի:

- Ըստ նոր Սահմանադրության՝ հենց նա է ստորագրելու միջազգային պայմա­նագրերը, այդ թվում՝ Ղարաբաղին վերա­բերող ցանկացած փաստաթուղթ: Դա է՞լ կվստահեք նրան:

֊ Գիտեք, կարող ենք վստահել: Բայց այստեղ նաև մի ուրիշ խնդիր կա: Վերջի­վերջո, Արցախի հետ կապված հարցերում ՀՀ ղեկավարությունը մշտապես հայտա­րարել է, որ վերջնական այդ հարցերը պետք է վճռի Արցախը, այստեղի բնակչու­թյունը: Կոնկրետ Արցախի հետ կապված առանձին մտահոգության հարց չկա:

- Նա իր խոսքում պատրաստակամություն է հայտնել նաև Արցախ այցելելու և ղեկավարության հետ հանդիպելու: Ի՞նչ հարցեր կբարձրաձայնեք հանդիպմանը:

- Ընդհանուր առմամբ Արցախի Հանրա­պետության և Հայաստանի Հանրապե­տության ղեկավարության շփումներում սերտ համագործակցություն կա բոլոր ասպարեզներում: Քանի որ ես խորհրդա­րանում եմ, ասեմ, որ բավականին լավ գործնական հարաբերություններ են ստեղծված: Դա նպատակուղղված է թե' արտաքին քաղաքականությանը՝ Արցա­խի ճանաչմանը, թե' Ներքին հիմնախնդիրների լուծմանը: Այնպես որ, դա ճիշտ կլինի, որ իսկապես ՀՀ նախագահը նաև լինի Արցախում, ծանոթանա երկրի հիմնախնդիրներին: Վերջիվերջո, նաև իրար հետ աշխատելու ենք, և շատ նորմալ եմ գտնում դա:

֊ Դուք ինքներդ ի՞նչ պահանջներ կներկայացնեք ՀՀ նախագահի թեկնածուին:

֊ Բնականաբար մենք անպայման կբարձրաձայնենք, և խոսք կգնա Արցախի Հանրապետության միջազգային ճանաչ­ման հետ կապված հարցերին: Այսօր այդ հարցերն առօրեական են: Եվ կքննարկվի նման հարց՝ ավելի ակտիվացնելու տե­սանկյունից և Արմեն Սարգսյանի փորձը կամ դերը, հնարավորություններն օգտա­գործելու տեսանկյունից:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս