loader
«Ժողովուրդ». Վարուժան Ավետիսյան․ Ոճրագործներին պատասխանատվության չենթարկե՞նք

«Ժողովուրդ». Վարուժան Ավետիսյան․ Ոճրագործներին պատասխանատվության չենթարկե՞նք

«Ժողովուրդ» օրաթերթը այս ու այլ հարցերի մասին խոսել է «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ:

- Կարելի է ասել՝ հիմա նշանակումնե­րում գերակշռում են երիտասարդ կադրերը:

֊ Շատ ժամանակ չի անցել, որ հնարա­վոր լինի հստակ մասնագիտական գնա­հատականներ տալ: Անշուշտ, բոլորն էլ թերություններ ունեն, բայց այսօր կարևորը մեր խնդիրը լուծելն է, ոչ թե ըն­թացիկների մասին մտածելը: Նախ պետք է վերանայվի այն մոտեցումը, որ հին ռեժիմի ներկայացուցիչները չլինեն, իսկ մնացածի հետ կապված ամեն բան կլուծվի: Երիտասարդ պաշտոնյաները գուցե անփորձ են, բայց սովորելու մեծ ունակություն ունեն: Եթե ինչ-որ խնդիր­ներ էլ լինեն նրանց հետ կապված, արագ կլուծվեն: Այս երկու պրոբլեմները համեմատելի չեն: Շատ ավելի ազնիվ ու արդար է, որ լինեն մաքուր երիտա­սարդներ, քան նախկինները, որոնք կեղեքել են մեր պետականությունը, քայ­քայել են մեր ժողովրդին:

- Պարոն Փաշինյանը, անդրադառնա­լով Հունան Պողոսյանի նշանակմանը, ասաց, որ չպետք է բարիկադներ դրվեն մեր միջև, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մե­կը չպետք է իր կյանքն ավարտած հա­մարի Հայաստանում: Չե՞ք կարծում, որ կարելի է հնարավորություն տալ նախ­կին պաշտոնյաներին:

֊ Ոչ: Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև այդ մարդիկ հայկական քավարանով անցնելու կարիք ունեն: Թող անցնեն, եթե պարզվի, որ նրանք մեղք չեն գոր­ծել, չեն մասնակցել իշխանության յու­րացմանը, հայրենիքի դավաճանությա­նը, կոռուպցիայի մեջ թրծված չեն եղել, ապա խնդրեմ: Ի՞նչ անենք: Ոճրագործ­ներին պատասխանատվության չենթարկե՞նք: Նրանց պարզապես պետք է շուտ բռնել և բանտ տանել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս