loader
«Ժողովուրդ». Վլադիմիր Կարապետյան․ Հայկական կողմի դիրքորոշումը ավելի քան հասկանալի է

«Ժողովուրդ». Վլադիմիր Կարապետյան․ Հայկական կողմի դիրքորոշումը ավելի քան հասկանալի է

«Ժողովուրդ» օրաթերթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության վերաբերյալ զրուցել է Հայ ազգային կոնգ­րեսի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ, դիվանագետ Վլա­դիմիր Կարապետյանի հետ:

- ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ ասված է, որ համա­նախագահները և նախարարները քննար­կել են տարածաշրջանում տիրող իրավի­ճակը և խնդրել պարզաբանում մտցնել մտահոգություն առաջացնող վերջին միջա­դեպերի և հայտարարությունների վերա­բերյալ: Ո՞ւմ է վերաբերում հայտարարու­թյան այս մասը:

֊ Համանախագահները և նախարարները քննարկել են իրավիճակը և պարզաբա­նումներ են խնդրել: Այսինքն՝ խոսքը վերա­բերում է բոլոր կողմերին: Ըստ իս՝ պահանջ է եղել փոխադարձ պարզաբաներումներ անելու: Իմ կարծիքով՝ մեր նախարարը բազ­մաթիվ հարցեր է ունեցել Ադրբեջանի իր կո­լեգային՝ վերջին լարվածության հետ կապ­ված: Վստահ եմ Ադրբեջանի ԱԳ նախարա­րը նույնպես հարցեր ուներ մեր դիրքորոշ­ման նոր շեշտադրումների վերաբերյալ: Այս առումով համանախագահները պարզապես մատնանշում են այն բովանդակությունը, որը եղել է այդ հանդիպման ժամանակ:

- Հայտարարության մեջ նաև նշված է, որ համանախագահները զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողականորեն մասնակցել դրական միջավայրի հաստատմանը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Մատնան­շելով սադրիչ հռետորաբանությունը՝ հա­մանախագահները ո՞ր կողմին են ուղղել հայտարարության այս մասը:

- Հայերենով մի փոքր ավելի կոշտ է հնչում inflammatory rhetoric բառակապակցությու­նը: Կարծում եմ սա ավելի շատ նշանակում է ռազմաշունչ, քան սադրիչ: Իսկ այն, որ Ադրբեջանից մենք բազմիցս ռազմաշունչ հայտարարություններ ենք լսել, դա ակն­հայտ է, և հասկանալի է նաև համանախա­գահների դիմելը: Դա արվել է, որպեսզի նման հռետորաբանություն այլևս չլինի: Մենք էլ բազմիցս ասել ենք, որ նման հայ­տարարությունների ներքո դժվար է պատ­կերացնել, թե ինչպես են կողմերը, մասնա­վորապես՝ Ադրբեջանը, գնալու լուրջ զիջում­ների, գնալու լուրջ քայլերի, որոնք պիտի նպաստեն հարցի խաղաղ կարգավորմանը:

- Նախարարները հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղու­թյամբ միջոցներ ձեռնարկելու և լարվածու­թյունը նվազեցնելու համար հավելյալ քայ­լեր անելու կարևորությունը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Երկու կողմերը պայմանավորվել են, վե­րահաստատել են այդ միջոցների նշանա­կությունն ու կարևորությունը:

- Հնարավո՞ր է, որ հայկական կողմի դիր­քորոշումը անհասկանալի է միջազգային հանրության համար:

- Բացառվում է նման բան: Վստահ եմ հայկական կողմի դիրքորոշումը ավելի քան հասկանալի է, քանի որ այն շատ պարզ է և հստակ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս