loader
«Ժողովուրդ». Խուզարկված 5 հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան

«Ժողովուրդ». Խուզարկված 5 հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան

Երեկ լրացավ ԱԱԾ և ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը: Սակայն ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, դեռևս որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

Ինչպես հայտնի է, այս գործով նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում: Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մյուս 5 հասցեները տարբեր բնակարաններ են եղել, որոնցից մեկը, ըստ իրավապահ  համակարգում տարածված լուրերի, եղել է ԱԱԾ-ականի բնակարան:

ԱԱԾ-ականը ներկայի՞ս աշխատող է, թե՞ նախկին աշխատակից,  մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Մեկ փաստ էլ. հարցաքննվել են և ԱԱԾ պետ Վանեցյանը, և ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը, նրանք երկուսն էլ հերքել են իրար հետ հեռախոսազրույց ունենալու փաստը, նաև ստուգվել է նրանց հեռախոսների ելքային ու մուտքային զանգերն ու կրկին որևէ համընկնում չի հայտնաբերվել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս