loader
«Ժողովուրդ»․ Յուրի Խաչատուրովը երեկոյան վերադարձել է Հայաստան

«Ժողովուրդ»․ Յուրի Խաչատուրովը երեկոյան վերադարձել է Հայաստան

Այս տարվա նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից: Համաձայն սահմանված կարգի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգը ավարտվել է:

Ու թեև դեռ Հայաստանի կողմից առաջադրվելիք նոր թեկնածուի ու, ընդհանրապես, Հայաստանի` ՀԱՊԿ-ում նախագահելու հարցը դեռ մնում է օդից կախված, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երեկ երեկոյան Յու. Խաչատուրովը վերադարձել է Հայաստան:

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Խաչատուրովն օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս