loader
«Ժողովուրդ». Զարուհի Փոստանջյան․ Տարոն Մարգարյանի մասով պետք է քրեական գործ հարուցվեր

«Ժողովուրդ». Զարուհի Փոստանջյան․ Տարոն Մարգարյանի մասով պետք է քրեական գործ հարուցվեր

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղե­կավար Զարուհի Փոստանջյանի հետ:

- Իրավաբանները չեն բացառում, որ հարուցված քրեական գործի խուլիգա­նություն հոդվածը վերագրված է հենց Ձեր խմբակցության անդամներին:

- Իհարկե, դա հնարավոր չեմ համա­րում: Որովհետև հանցակազմը վերա­բերում է հենց իրենց: Մենք մեր քաղաքական դիրքորոշումը հայտնել ենք ու քաղաքական դիրքորոշման համար են­թարկվել և՛ բռնության, և՛ հետապնդման: Դեռ ավելին՝ պետք է ասեմ նաև՝ մեր նկատմամբ պատիժ գործողություն­ներ են տեղի ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահման ներքո:

- Դուք խոսեցիք կանանց հանդեպ խտ­րական մոտեցման մասին: Սակայն Ձեզ շատ են քննադատում՝ ասելով, թե կնոջ վայել պահվածք չեք ցուցաբերել: Արդ­յոք հնարավո՞ր չէր՝ Ձեր ակցիան այլ կերպ իրականացվեր:

֊ Միանշանակ կարող եմ ասել, որ քն­նադատություններ կարող են հնչել, բայց մենք դա չենք կիսում: Եթե մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ հարցին լուծում չի տրվել, ապա ուրիշ ի՞նչ ձևով պետք է մենք բարձրացնե­ինք: Մեր լիազորությունների սահման­ներում մենք օգտվել ենք մեր բոլոր հնարավորություններից և բարձրաձայնել ենք այդ խնդիրը:

- Ինչպե՞ս եք վերաբերվում ավագանու «Ելք» խմբակցության անդամների քայ­լերին և հայտարարություններին: Նրանք չեն կիսում Ձեր քայլերը:

֊ Նույնպես պետք է ասեմ՝ նրանք իրավունք ունեն չկիսելու մեր կարծի­քը, բայց չհարգել մեր կարծիքն իրա­վունք չունեն: ՀՀԿ-ի կողմից նման ար­ձագանքի սպասում էինք, բայց որ այդ չափ նրանք դեգրադացվել են և այդ չափ կարող են իրենց դրսևորել, միգու­ցե չէի սպասում: Իսկ «Ելք» խմբակցու­թյունն անորոշ է, քանի որ տարբեր կարծիքներ են հնչեցրել, միասնական կարծիք չունեն: Նորից պետք է կրկնեմ՝ նրանք կարող են ունենալ իրենց կար­ծիքը, բայց պարտավոր են հարգել նաև մեր կարծիքը: 

֊ Քաղաքապետարանում աշխատան­քի նոր մեթոդներ են մշակվում, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացու­ցիչներին սահմանափակելու առումով: Ինչպեսի՞ն է Ձեր վերաբերմունքը:

֊ Սա խոսում է ավտորիտալ ռեժիմի փոփոխության մասին դեպի տոտարիտալ: Իհարկե, դեմ ենք, եթե մի տեղ չկա թափանցիկություն, կա վախ լրագրող­ների առկայությունից, ապա խոսում է այն մասին, որ մենք ավտորիտալիզմը փոխում ենք դեպի տոտալիտալիզմ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս