loader
127 տարվա կցորդները

127 տարվա կցորդները

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, որը Դաշնակցությունը դարձել է իշխանությունների կցորդ, ասել է. «Օդից վերցրած եզրակացություններ արվում են, բայց եթե այդպես նայենք՝ ՀՀԿ-ն է միացել ՀՅԴ-ին, երբ որ ամբողջ օրակարգն ընդունել է, հիմա ո՞վ է  ում միացել, այսինքն՝ պրիմիտիվ մտածելակերպ է: Հասկանո՞ւմ եք, իրենք արևի տակ իրենց տեղը պահպանելու խնդիրը պետք է լուծեն, իսկ Դաշնակցությունը  դրանից դուրս մղելու տրամաբանությամբ, բայց ինչպես հայտնի է 127 տարի այդ փորձը կատարել են և ոչ մեկի դա չի հաջողվել»:

Լրիվ ճիշտ է ասում դաշնակցական գործիչը: Իսկապես, Դաշնակցությանը քննադատում էին, որ դարձել է երիտթուրքերի կցորդը, պատասխանում էին, թե քննադատողները արևի տակ իրենց տեղը պահպանելու խնդիր են դնում:

Դաշնակցությունը Հայաստանի տարածքների մեծ մասը հանձնեց թուրքերին, ստորագրեցին Ալեքսանդրապոլի պայմանագիրը, քննադատությանը պատասխանեցին, թե բա արևի տակ իրենց տեղը պահպանելու խնդիր են դնում:

Նացիստների կցորդ եղան, նույնը ասեցին, ԿԳԲ-ի «ժուչոկներ» էին աշխատում, նույնը ասացին, 88-ի Շարժման դեմ դուրս եկան, քննադատեցին, էլի արևին հիշեցին:

Քոչարյանի կցորդ եղան, արևն ու լուսինն իրար խառնեցին: Հիմա արդեն տաս տարի է, ինչ Սերժ Սարգսյանի կցորդ-հաճախորդ են, Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը կարող են հանգստանալ, որովհետև նրանք անցողիկ հաճախորդներ են, իսկ ՀՅԴ-ն՝ քանի դեռ Հայաստանը չի կործանվել, լինելու են միշտ կործանողների կցորդը:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս