loader
Աներձագ ունենք, աշխարհը չունի

Աներձագ ունենք, աշխարհը չունի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը՝ լրագրողների այն հարցին, ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Տարոն Մարգարյանը անչափահասներին է ներգրավել ի պաշտպանություն իրեն ցույցերում, պատասխանել է. «Այսինքն, էն ակցիաներին, որ երեխեք էին մասնակցում, կարելի էր, երեկվա ակցիաներին չէ՞ր կարելի»:

Ո՜նց է երևում, որ Տարոն Մարգարյանի աներձագն է: Ակունք իմաստության: Այսինքն, Ռոբերտ Սարգսյանը իբր չի հասկանում տարբերությունը: Համաժողովրդական շարժմանը երեխաները կամավոր են միացել, դասադուլները միասին են արել:

Իսկ ահա Տարոն Մարգարյանի դեպքում երեխաներին պարզապես քշել են քաղաքապետարան: Թե ում երեխաներն էին, դա էլ գիտեինք. ԺԵԿ-ի աշխատողների, համատիրության, թաղաքապետարանների աշխատակցների: Նույնիսկ չեն զլացել, մի քանի դպրոցներից էլ էին մի քանի հոգու բերել: Ընդ որում, երեխաներին հարցնում էին, շատերը չգիտեին էլ, թե ինչու են բերել:

Տարոն Մարգարյանի աներձագին կարելի է հասկանալ. նա մարդամեջ է մտել միմիայն որպես աներձագ, ու Տարոն Մարգարյանի հեռանալու նրա հետ միասին կկորչի մեր տեսադաշտից: Չնայած, մինչև հիմա էլ էր կորած:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս