loader
Արդեն ժողովրդի աղքատությունն են ծաղրում

Արդեն ժողովրդի աղքատությունն են ծաղրում

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ու պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը այսօր մտել են խորհրդարանի ճաշարան, որտեղ ճաշելիս են եղել պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, Ս. Ֆարմանյանը՝ տեսնելով այդ պատկերը, կատակել է. «Հետո էլ ասում են՝ ժողովրդի վիճակը վատա»։

Կատակը՝ կատակ, բայց հանրապետական պատգամավորն էլ է հասկանում իր խոսքերի ողջ ցինիզմը: Այսինքն, այնքան են հղփացել, որ գիտակցելով ժողովրդի ծայրահեղ թշվառ վիճակը, արդեն իրենց թույլ են տալիս «կայֆեր» բռնել ժողովրդի վրա:

ԱԺ պատգամավորները կարող են օրեկան հազար դոլարի քեֆ անեն, իրենք փողի խնդիր չունեն, իրենց ժողովրդի վիճակը չի հետաքրքրում, ու արդեն ժողովրդի աղքատությունն են ծաղրում:

Իզուր չեն ասում. իշխանությունը այլասերում է, բացարձակ իշխանությունը՝ այլասերում բացարձակապես:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս