loader
Արմեն Աշոտյանի վտանգները

Արմեն Աշոտյանի վտանգները

«ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Հայաստանում ռիսկային սցենարներ կան, մասնավորաապես, վտանգներից մեկը չափից ավելի մեծ ավտորիտար ճանապարհով գնալու հնարավորությունն է, քաղաքական այլախոհությունը սահմանափակելը: «Դա տեսնում եմ հանրային, քաղաքական քննարկումների դիսկուրսում, անհանդուրժողականություն կա այն կարծիքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում գործող իշխանության կամ իրենց ղեկավարի կարծիքի հետ»:

Այնպիսի տպավորություն է, որ վերջին օրերին Արմեն Աշոտյանը զբաղված է եղել վերջին 10-15 տարում ընդդիմության ներկայացուցիչների ելույթներն ուսումասիրելով: Կարդացել է, ընդգծել է որոշ հատվածներ, ու հիմա ներկայացնում է որպես սեփական կարծիք:

15 տարի է բոլորը հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն գնում են դեպի ավտորիտար համակարգ, որ քաղաքական այլախոհության բոլոր ճանապարհները փակել են, Արմեն Աշոտյանը ծպտուն հանե՞լ է: Ոչ, ընդհակառակը, հայտարարել է, որ նման բան չկա, որ Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից է:

Ու հիմա ինքն է մեջբերումներ անում այդ նույն ընդդիմության խոսքերից: Այսպես որ շարունակվի, շուտով Աշոտյանը կհայտարարի, թե դպրոցներում դրամահավաք կա, որ ընտրություններում համատարած փող են բաժանում, որ Նիկոլ Փաշինյանի եղբայրը սրա-նրա բիզնեսում փայ է մտնում: Մենք, օրինակ, չենք զարմանա, եթե նման բան լինի: Սրանցից ինչ ասես, որ չենք տեսել:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս