loader
ԱԺ  արտահերթը  վերջ  կդնի  քսան  տարվա մղձավանջին

ԱԺ  արտահերթը  վերջ  կդնի  քսան  տարվա մղձավանջին

Երևանի ավագանու ընտրությունների ջախջախիչ պարտությունից հետո հակահեղափոխականները ձեռքերը ծալած չնստեցին և Հոկտեմբերի 2-ին գաղտագողի  ընդունեցին հակահեղափոխական օրենք, որով ի չիք կդարձնեին արտահերթ խորհրդարանական ընտրություններն, և իրենք իրենց սև գործը կհասցնեին տրամաբանական ավարտին:

Իհարկե, դժվար չէր կռահել, թե ում ականջներն էր երևում  գաղտագողի ընդունած օրենքի հետևից: Իսկ քանի դեռ տեղի չի ունեցել ԱԺ արտահերթ ընտրություններ, և վարչապետը  խորհրդարանական կառավարման համակարգում ԱԺ-ում  չունի մեծամասնություն,  հեղափոխության հաղթանակի մասին խոսելն  դեռևս վաղ է:

Ակնհայտ է, որ  ԱԺ արտահերթ ընտրություններն օդի պես անհրաժեշտ է հեղափոխության հաղթանակին: Խորհրդարանական նույն ուժերով՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ  մայիսին վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին լրանալուն պես հանգիստ անվստահություն կհայտնեին, ինչը որ թույլ է տալիս իրենց ընդունած սահմանադրությունը:

Ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Վարչապետ Փաշինյանի կոչով քսան րոպեում տասնյակ հազարավոր մարդիկ հոկտեմբերի 2-ին շրջափակեցին ԱԺ-ն: Հակահեղափոխականները տեսան, որ  ժողովրդը դարձյալ իրենց մերժում է, և մեկը մյուսի հետևից հայտարարեցին ԱԺ արտահերթ ընտրությունների օգտին: ԲՀԿ-ն հուշագիր ստորագրեց, ՀՅԴ-ն բանավոր համաձայնություն հայտնեց, իսկ Քոչարյանի մերձավոր շրջապատից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը և 17 ԱԺ ՀՀԿ խմբակցության  ներկա և նախկին պատգամավորներ՝  համատեղ հայտարարեցին, որ անհրաժեշտ են  համարում դեկտեմբերին անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություններ, որն, ըստ էության, բացառեց ռևանշի հնարավորությունը: Փաստորեն, հեղափոխության կողմնակիցները խորհրդարանում մեծամասնություն են:

Այլ ելք չունենալով, ԱԺ-ում այլևս մեծամասնություն չունեցող ՀՀԿ-ն  հայտարարություն տարածեց այն մասին, որ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու, նման մտադրոթյուն ընդհանրապես չունեն և հավատարիմ մնալով կառավարությանը չխոչընդոտելու որոշմանը՝ միաժամանակ համարում են, որ դեկտեմբերի արտահերթ ընտրությունը սխալ ժամկետ է:

Սույնով արձանագրեցին իրենց պարտությունը և ամենակարևորը, որ իրենք այլևս քաղաքական դաշտում անելիք չունեն:

Եվ ոչ միայն վարչապետի թեկնածու չունեն, այլև ապագա խորհրդարանում նրանք դժվար թե ներկայություն ունենան: Սա իրենց քսան տարվա «քրտնաջան» աշխատանքի արդյունքն է: Ինչպես ասում են՝ ինչ ցանեք, այն կհնձեք:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԱԺ արտահերթ ընտրություններն  իրականություն կդառնա  և կձևավորվի ժողովրդի կամքն արտահայտող խորհրդարան, որով կամրագրվի հեղափոխության հաղթանակը և հետևում կթողնի քսան տարվա մղձավանջը, որը հետևանքն էր 1998թ հեղաշրջման, 1999թ հոկտեմբերի 27-ի և 2008 թ. մարտի 1-ի: Կունենանք բարեփոխված դատաիրավական համակարգ և արժանի պատիժը կստանան թե՛ քրեական, թե՛ տնտեսական հանցագործները: Հանցագործներին բռնել-բաց թողնել չի լինի, կբացահայտվի մարտի մեկը և տարատեսակ չբացահայտված սպանություններ և վերջապես կբացահայտվեն հոկեմբերի 27-ի կազմակերպիչները:

Հուսանք, որ ապրելու ենք իրավական երկրում:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս