loader
Բա մեր ազնիվ ցեղակրոնը գնա, կորչի՞

Բա մեր ազնիվ ցեղակրոնը գնա, կորչի՞

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե առանց ՀՀԿ-ի խորհրդարանն ինչպիսի՞ն կլինի, պատասխանել է. «Տխուր»:

Այստեղ լիովին համաձայն ենք Վ. Բաղդասարյանի հետ: Շատ տխուր է լինելու առանց ՀՀԿ-ի: Մենք կկարոտենք Գալուստ Սահակյանի իմաստուն, թևավոր մտքերին, Շմայսի ոսկեղենիկ հայերենին: Էլ չենք տեսնի, թե ինչպես է Շարմազանովը երկու նախադասությունը մեկ հայտարարում, թե Սերժ Սարգսյանն աշխարհի ամենահզոր առաջնորդն է, Արտաշես Գեղամյանի կլկլուն ձայնը չենք լսի, Հերմինե Նաղդալյանի հեռախոսային չաչանակությունների մասին չենք իմանա: Արա Բաբլոյանի «այո կամ ոչ» մակնիշի հարցադրումները չենք ունկնդրի:

Ափսոս, իհարկե, ափսոս, որ Հայաստանի լավագույն կոճակ սեղմողները կհայտնվեն Կարմիր գրքում:

Իսկ ընդհանրապես, 20 տարի է, ինչ ՀՀԿ-ն «ռուլիտ» էր անում խորհրդարանում, և ավելի տխուր, գորշ խորհրդարան հնարավոր չէր պատկերացնել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս