loader
Դոմիկ տվեք այս մարդուն՝ «Լեքսուսի» փոխարեն

Դոմիկ տվեք այս մարդուն՝ «Լեքսուսի» փոխարեն

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի գյուղապետ Վահան Ուռուսյանը այն հարցին, թե ինչո՞ւ է որպես ծառայողական մեքենա ձեռք բերել «Լեքսուս» ջիպ, երբ բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, դեռ լուծված չեն աղետի գոտի համարվող գյուղի պրոբլեմները, պատասխանել է. «Լեքսուսի» ձեռք բերումը իրանց վրա չի ազդի»:

Չէ, դուք մի հատ այս գյուղապետի լոգիկային նայեք: Ասում են, մի քանի տասնյակ հազար դոլար ես մեքեանայի վրա ծախսել, երբ գյուղացիները մինչև հիմա դոմիկներում են ապրում, թե բա՝ չի ազդի իրանց վրա:

Այս մարդուն ոչ թե պետք է աշխատանքից հանել, այլ պետք է մի հատ դատարկ դոմիկ տալ, որ այնտեղ ապրի, ու ապրի այնքան ժամանակ, մինչև բոլոր համագյուղացիները «Լեքսուս» չունենան: Մեկ է, իր վրա դա չի ազդի: Մի քիչ էլ թող իր կաշվի վրա զգա կյանքի բոլոր այն «քաղցրությունները», որոնք մինչև հիմա զգում են այդ գյուղի բնակիչները:

Ի դեպ, այդ «Լեքսուսի» վարորդը գյուղապետի եղբայրն է. ասում է՝ բա ո՞ւմ վստահեմ վարորդի գործը: Դոմիկ, միայն դոմիկ այս մարդուն:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս