loader
Գագիկ Հարությունյանը նորմալ է համարում մարդկանց սպանությունները

Գագիկ Հարությունյանը նորմալ է համարում մարդկանց սպանությունները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Հայաստանի Սահմանադրական դատարանը ղեկավարած Գագիկ Հարությունյանը հայտարարել է. «Մարտի 1-ը մեր երկրի համար եղավ ամոթալի էջերից մեկը, և դա ողբերգություն էր նաև, բայց մենք շատ ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք, եթե համարժեք միջամտություններ չլինեին»:

Այսինքն, 22 տարի ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցրած այս մարդը նորմալ է համարում մարդկանց սպանությունները:

2008թ. մարտի 1-ին իշխանությունները 10 մարդ են սպանել, զոհերի թվում են նաև հենց ոստիկանները, քանի որ ոչ մի գործով չի ապացուցվել, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչների ցուցարարների ձեռքով չեն զոհվել:

Գագիկ Հարությունյանը այնքան անբարոյականություն ունի, որ իշխանությունը ամեն գնով պահպանելու մարմաջը համարում է այնքան կարևոր, որ հանուն դրա արժե սեփական երկրի քաղաքացիներին գնդակահարել:

Այլ բան սպասել մի մարդուց, որ իր պաշտոնավարման ամբողջ գործունեության ընթացքում իշխանությունների հանցագործությունների պարտակող է եղել, հնարավոր չէ: Հնարավոր չէ, որպեսզի Սերժ Սարգսյանի խնամին չողջուներ ու չաարդարացներ այդ սպանությունները՝ հանուն նույն Սերժ Սարգսյանի իշխանության:

Ընդ որում, Գագիկ Հարությունյանը չի ասում, թե այդ ինչ ավելի մեծ ողբերգություններ կլինեին, եթե խաղաղ ցուցարարների դեմ զորք չհանեին, ու մարդկանց չսպանեին: Հո չէ՞ր ասելու, որ միայն այդպես էր հնարավոր կանխել ժողովրդական ընդվզումը, չթողնել իշխանափոխությունը, որի դեպքում Գագիկ Հարությունյանը կհայտնվեր աղբարկղում:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս