loader
Գալուստ Սահակյանի առաջընթացը

Գալուստ Սահակյանի առաջընթացը

Գալուստ Սահակյանի առաջընթացը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Շարլ Ազնավուրի խոսքերին, որը քննադատել էր իշխանություններին՝ ասելով, որ նրանք թալանչիների չեն պատժում, ասել է. «Գիտեք ինչ, էդ ամեն տանելն ու պատժելը սովորական մարդը մտածում է, որ դա միանգամից հնարավոր է կատարել, և ամեն ինչը միանգամից լինում է: Իհարկե, նրանք, ովքեր առել ու տարել են տուն, նրանց մեծ մասը պատժվել է: Բայց երբ որ մտածում ես, որ ամեն առնող տուն տանողի պիտի կարողանան անմիջապես բռնել, այդպիսի գործընթացներ չեն լինում: Պիտի հասարակությունը իր ճանապարհն ունենա, իր որդեգրած ճանապարհը»:

Հետաքրքիր է, թե Գալուստ Սահակյանին ով է սովորեցրել արտաբերել «հասարակություն» բառը: Սա մեծ առաջընթաց կարելի է համարել՝ Գալուստ Սահակյանի բառապաշարա-նյութատեխնիկական հագեցվածության առումով: Մնում է, որ նաև այդօրինակ բառերի ճիշտ իմաստը հասկանա: Թե չէ՝ հարցնում են, թե ինչու իշխանությունները բյուջեն հափշտակողներին չեն պատժում, հասարակության ճանապարհից է խոսում: Մյուս կողմից՝ ի՞նչ ասի: Այնպիսի հարց են տվել, որ միակ տարբերակը Գալուստ Սահակյանի դերի մեջ մտնելն է:

Մհեր Ղալեչյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս