loader

ՀՀԿ-ականների ուժը մենակ երկու աղջկա վրա է պատում

Այսօր միջադեպ է տեղի ունեցել Երևանի ավագանու նիստի ժամանակ: «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները ապակյա տարաներ են բացել, որից հետո դահլիճում գարշահոտություն է տարածելվել: Նրանք պարզաբանել են, որ նման գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: 

Ի պատասխան, Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն ու ՀՀԿ խմբակցության ավագանու ևս մի քանի տղամարդ անդամներ հարձակվել են «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա և հարվածել նրանց:

Նախ, հարցի բարոյա-քաղաքական կողմը դիտարկենք: «Երկիր ծիրանիի» ներկայացուցիչները ինչ որ հարցի շուրջ ուշադրություն հրավիրելու համար դիմել են օրիգինալ միջոցի: Ուղղակի քաղաքապետարանի ղեկավարներին առաջարկել են շնչել նույն այն օդը, ինչ՝ Նուբարաշենի բնակիչները: Միգուցե ամենաճիշտ տարբերակը չէր, կարելի էր ավելի ցիվիլ ու «հոտավետ»  կերպով հարցը բարձրաձայնել, բայց, հիմա այդպես են որոշել:

Բայց որ այդ երկու աղջկա վրա Գոռ Վարդանյանն է հարձակվում... Ովքեր չգիտեն, ասենք. Գոռ Վարդանյանը իրեն կարատեիստ է համարում, ժամանակին Քոչարյանի թիկնազորից է եղել, պաշտում է Քոչարյանին, հիմա Տարոն Մարգարյանի խորհրդականն է:

Գոռ Վարդանյանը տարեկան մեկ-երկու հատ «իքիբիր» սորտի ֆիլմեր է նկարահանում, որտեղ ինքը իրեն Սթիվեն Սիգալ, «Կոմանդո», «Ռեմբո» է զգում, պայքարում հանցավոր խմբերի դեմ, կարատեի մի հնարքով միանգամից 10 հոգու գետնին է գցում, սաղին ծեծում-բռնում է, վերջում էլ հոգնած գնում է տուն՝ պատրաստվելով հաջորդ ֆիլմին:

Բայց մենք՝ ձեր հետ միասին, հո գիտենք Գոռ Վարդանյանի մտավոր և բարոյական չափանիշները: Քաղաքապետարանում անվտանգության աշխատակիցներ կան, այլ կին ավագանիներ, աշխատակցուհիներ, որոնք շատ հանգիստ, կարող էին «Երկիր Ծիրանիի» այդ աղջիկների հետ զրուցելով, դուրս գային դահլիճից:

Բայց Գոռ Վարդանյանը աշխարհի ամենահզոր կարատեիստը չէր լինի, եթե հանկարծ ու ուժ չգործադրեր Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա: Այ, իսկական Գոռ Վարդանյանը սա է. էն ֆիլմերում ընդամենը մի հատ ֆեյք է: Ու այս մարդու ուժի սահմանը երկու աղջիկ ծեծելն  է:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս