loader
«Հաղթողական» եկավ և  պարտվողական արյունոտ մարտի մեկով հեռացավ:

«Հաղթողական» եկավ և  պարտվողական արյունոտ մարտի մեկով հեռացավ:

Արքայադավությունը երբեք չի
կարող մարդուն արքա դարձնել:
Տիգրան Հայրապետյան

Մերժվածների  համակիրներն իրենց լրատվամիջոցներով շարունակում են ներկայացնել Քոչարյանի գրած «Կյանք և ազատություն» գրքից հատվածներ։ Մեզ հետաքրքրեց  Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին վերաբերվող հատվածը: Հեռավոր 1998-ին ո՞վ կմտածեր, որ  Լևոն  Տեր-Պետրոսյանի հրաժարականից քսան տարի անց  Քոչարյանը կարող է գիրք գրել և հիմնադիր նախագահի դիրքորոշումը Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում դարձյալ պարտվողական համարեր, երբ իր ղեկավարման տաս տարիներին միմիայն պարտություններ է արձանագրել:

Ահա այսպես, Քոչարյանն ասում է, որ Տեր-Պետրոսյանին թվում էր, որ այլևս անհնար է (կարծես թե հնարավոր է եղել ու ինքը լուծել է Ղարաբաղի հակամարտությունը) և ուզում էր ազատվել ծանր բեռից, իսկ ինքը համարել  է, որ թեև բեռը ծանր է, բայց արիաբար պիտի տանեն մինչև վերջ, քանի դեռ հնարավոր է և կան բազում չօգտագրծված հնարավորություններ, որ պիտի փորձեն իրագործել այն:  Գրքում մի քանի տող հետո Քոչարյանն ասում է. «Որոշ ժամանակ անց՝ նոյեմբերի 1-ին, Տեր-Պետրոսյանը հրապարակեց «Պատերազմ թե խաղաղություն. լրջանալու ժամանակը» հոդվածը, որով կոչ էր անում գնալ զիջումների, քանի դեռ ուշ չէ. ընտրել վատի ու վատթարի միջև: Նա պնդում էր, որ հակամարտության ու շրջափակման պայմաններում Հայաստանը չի կարող զարգանալ»:

Ինքներդ էլ տեսնում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել այսինքն՝ հաշվի է նստել հանրության հետ, բացատրել է, որ Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը պիտի լինի փոխզիջումներվ (իհարկե, փոխզիջումը  Քոչարյանը ներկայացնում է զիջում և պարտվողական), քանի դեռ ուշ չէ: Իսկ ու՞ր է Քոչարյանի հակափաստարկները: Իսկ ինչու՞ Քոչարյանը եղած հնարավորությունները չօգտագործեց և չլուծեց Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին նույնպես հեղինակը լռում է: Քոչարյանը  գրքում ոչ մի բառ չի ասում, որ Ղարաբաղի հակամարտության լուծումը ինքը հասցրել է վատթարագույնի, պարտություններ է արձանագրել:

Պարտություն առաջին՝ Քոչարյանը Ղարաբաղին դուրս  է մղել բանակցային գործընթացից: Լևոն Տեր-Պետրոսյանի վարած արտաքին փայլուն քաղաքականության շհորհիվ Արցախի  հակամարտությունը դիտարկվում էր բացառապես քաղաքական հարթության մեջ՝ հակամարտություն Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ղարաբաղի ժողովուրդը պայքարում էր իր ինքնորոշման համար, Ղարաբաղը բանակցային կողմ էր, իսկ  հիմա Ղարաբաղը դիտարկվում է տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Երբ Ղարաբաղը բանակցային կողմ էր,  քաղաքական բառապաշարում չկար օկուպացված տարածք հասկացողությունը: Ազատագրված տարածքներ էին: Գրքում տեղ չի գտել նաև հեղինակի գլուխգործոցը՝  թե ի՞նչ է նշանակում օկուպացված տարածք, և երբ համեմատեց ինքնաթիռի զբաղված զուգարանի հետ, ինչը պիտի տեղ գտներ գրքում, որպես հեղինակի մտքի գոհար: Քոչարյանն էդ մտավոր կարողություններով ո՞նց կարող էր լուծել Ղարաբաղի խնդիրը:

Պարտություն երկրորդ՝ երբ ինքը 1999 թ նոյեմբերի 13-ին Ստամբուլում ստորագրել է  այն խարտիան, որին 1996 թ. Լիսաբոնում վետո էր դրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ այդ խարտիան ստորագրելով  նախագահի աթոռը զբաղեցրած Քոչարյանն համաձայնվել էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ԼՂ հակամարտությունը՝ որպես Ադրբեջանի ներքին գործ և այդ փաստաթուղթը ստորագրել էր առանց վերապահումների: Իհարկե, մենք այս մասին առիթներ  ունեցել ենք  բարձրաձայնելու:

Սրանք փաստեր են, որ պիտի հեղինակը հանուն արդարության ու պարկեշտության արձանագրեր: Փաստերը լռել չեն սիրում: Հեղինակը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում է, որ ասել է, թե հակամարտության ու շրջափակման պայմաններում Հայաստանը չի կարող զարգանալ: Որևէ մեկը կարո՞ղ է առարկել, որ դա այդպես չէ և Հայաստանը քսան տարում շրջափակման պայմաններում զարգացել է:

Էդ  որ  Քոչարյանն ուզում էր արիաբար պայքարել բա ինչու՞ իր զավակներից և ոչ մեկը սահմանում ոչ մի օր չպայքարեց և դարձան հաջողակ բիզնեսմեններ  և զրոյից միլիոններ կուտակեցին:

Ուրիշների  երեխաների կյանքի հաշվին Քոչարյանը արիաբար պայքարում է:  Իսկ  1998-ից մինչև այսօր Ղարաբաղի հակամարտության պատճառով ունեցել ենք հարյուրավոր անմեղ զոհեր: Իսկ Քոչարյանի «բազում չօգտագրծված հնարավորությունները, որ պիտի փորձեր իրագործել«, այդպես էլ գրքում տեղ չեն գտել:  Այսինքն  փաստեր գոյություն չունեն: Իսկ  որտեղ գրանցեց հաղթանակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի փոխզիջումայինը պարտվողական է համարում: Դարձյալ գրքի այդ հատվածում չկա:

Հետաքրքիր է, ո՞նց է ներկայացնելու գույք պարտքի դիմաց տխրահռչակ ծրագիրը, երբ ռազմավարական նշանակության կարևոր օբյեկտները հանձնեց օտարին: Սա էլ է հաղթանակ համարում:  

Քոչարյանը «հաղթողական» եկավ և պարտվողական արյունոտ մարտի մեկով հեռացավ: 

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս