loader
Հանրային տարածքը պիտի ծառայի հանրությանը

Հանրային տարածքը պիտի ծառայի հանրությանը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ քսան տարի շարունակ հանրային տարածքները մերժվածներնն անխնա ծառայեցրել են իրենց բիզնես շահերին, նույնիսկ մայթերն են զավթել և ոչ միայն հանրային տարածքները, այլ նաև մասնավոր տարածքները, մարդկանց հանում էին սեփական տներից և Հյուսիսային պողոտա կառուցում, ինչի արդյունքում շատերը չդիմացան սեփական բնակարաններից զրկվելուն և փողոցում հայտնվելուց ինֆարկտ ու ինսուլտ ստացան: Գաղտնիք չէ նաև, որ մայրաքաղաքի կենտրոնը սրճարանախեղդ եղած և բետոնապատված է: Օպերայի մերձակայքը նույնպես վեածված էր բիզնես տարածքի և հանրությունը միշտ էլ դժգոհ է եղել:

Իսկ ի՞նչ են արել նոր իշխանությունները: Փառք Աստծո, այս անգամ վեր կանգնեցին պոպուլիզմից և Օպերայի հարակից տարածքը ազատեցին սրճարաններից ու հանրային տարածքը վերադարձրին հանրությանը: Քաղաքապետ Մարությանն արժանապատիվ և հարգանքի արժանի դիրքորոշում ունեցավ: Հանրային տարածքը պիտի ծառայի հանրությանը:

Իսկ քաղաքացիներից շատերի կարծիքով կանաչ տարածքների վերականգնումը պիտի սկսեին Մոնումենտից: Հուսանք, որ իշխանությունները Մոնումենտի կանաչ տարածքներն էլ կվերականգնեն: Օպերան իր մերձակայքով պիտի ունենա նախկին կանաչապատված տեսքը: Իշխանությունները, որ ուզում են ինչ-որ մի բնագավռում բարեփոխում իրականացնել, լավ թեմա է դառնում հակահեղափոխականների համար, սկսում են բողոքի ակցիաները սրտաճմլիկ լոզունգներով, որ գործազուրկ են դառնում և արտագաղթում են: Հակահեղափոխականներն այնպես են ներկայացնում, իբրև թե Օպերայի մերձակայքի կանաչ տարածքի վերականգնելու պատճառով շատերն են գործազուրկ մնում, մինչդեռ, Հանրայինի «Լուրեր 60 րոպե» թողարկման եթերում երեկ Պետրոս Ղազարյանի հյուրն էր քաղաքապետ Հայկ Մարությանը և հավաստիացրեց, որ թիվը ուռճացված է, ոչ թե խոսքը հարյուրավոր մարդկանց մասին է, այլ շատ ավելի քիչ՝ մոտ 2 տասնյակ մարդու մասին է: Աշխատանք կորցրած մարդիկ կարող են աշխատանք գտնել Սարյան փողոցի նորաբաց սրճարանում և Սարյան փողոցի մյուս սրճարաններում նույնպես: Իրենք նույնպես այդ ուղղությամբ աշխատանք են տանելու: Սույնով քաղաքապետը վերջ դրեց մարդկանց գործազուրկ մնալու միֆին:

Իշխանությունները պիտի շարունակեն բարեփոխումները և ուշադրություն չդարձնեն հակահեղափոխականների աղմուկին ու հեռու մնան պոպուլիզմից: Անհնար է, որ իշխանությունները բոլորին դուր գան, լինելու են նաև դժգոհողներ և իրենց համար պիտի առաջնային լինի պետության և հասարակության շահը և փոփոխություններ անեն պետական կառավարման համակարգում, ինչքան էլ որ որոշ մարդկանց համար ցավոտ լինի: Նրանք, ովքեր հիմա խոսում են հեղափոխության անունից և պայքարում են օրինականության հաստատման դեմ, իրենք երբեք էլ կողմ չեն եղել հեղափոխությանը, եթե կողմ լինեին հեղափոխությանը պիտի հասկանային, որ օրինականության հաստատումը հեղափոխության հիմնական պահանջն է: Նրանք այն մարդիկ են, որ քարոզում են, թե ոչինչ էլ չի փոխվել և ռևանշի համար հող են նախապատրաստում: Իշխանությունների համար դժվար կլինի, բայց պիտի հաղթահարեն:

Իսկ պետական կառավարման համակարգում փոփոխություններն անհրաժեշտություն է: Հակահեղափոխականները վայնասուն են դրել, թե ի՞նչ է լինելու կառավարության կազմի օպտիմալացման արդյունքում կրճատումների տակ հայտնված մարդկանց ճակատագրերը: Կարելի է մտածել, որ անցած քսան տարիներին ոչ կրճատում էր եղել, ոչ էլ գործազրկություն: Առաջին անգա՞մ են մարդիկ գործազուրկ լինում: Սրանք մոռացել են իրենց ավերածությունները, որ երկրի երեսից վերացրին քիմիական արդյունաբերությունը և տասյակ հազարներով գործազուրկներ եղան: Աշխատող և արտադրանք տվող «Նաիրիտ»-ը, «Վանաձորի Քիմպրոմ»-ը սնանկության հասցրին: Բացի նրանից, որ մի քանի հազար մարդ գործազուրկ դարձավ, այլ նաև միջազգային շուկայում պահանջարկ ունեցող և երկրի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող քլորոպրենային կաուչուկի արտադրությունը վերացրին:

Իշխանություններն ունեն բավարար լեգիտիմություն, որ իրականացնեն համակարգային փոփոխություններ: Անհրաժեշտ և շատ կարևոր է դատաիրավական համակարգի փոփոխությունները, որով երկրում վերջ կդրվի անօրինականություններին և մերժվածների համար ռևանշը կմնա երազանք:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս