loader
Հայրենիքդ ե՞ս շատ սիրում, թե՞ Սերժ Սարգսյանին

Հայրենիքդ ե՞ս շատ սիրում, թե՞ Սերժ Սարգսյանին

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու հենց Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ, թեպետ հայտարարել էր, որ նման հավակնություններ չունի, ասել է. «Իրողությունները փոխվել են: Հայաստանում գործող, ավելին՝ ՀՀԿ-ում գործող քաղաքական գործիչների թվում ավելի պատրաստված, փորձառու, իմաստուն, ներքին ու արտաքին մարտահրավերներին ավելի ճշգրիտ ու ճկուն դիմակայելու, Հայաստանի գործադիր իշխանությունը կառավարելու ավելի պրոֆեսիոնալ գործիչ չունենք, քան Սերժ Սարգսյանն է»:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այս առթիվ գրառում էր արել. «Եթե Շարմազանովին հարցնեն, ո՞ւմ է ավելի շատ սիրում. ծնողների՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին, հետաքրքիր է, թե ինչ կպատասխաներ»:

Մենք պատասխանը գիտենք, այսինքն. բոլորը գիտեն: Հիմա Սերժ Սարգսյանն ամենասուրբ բանն է, որ կարող է լինել: Ավելի սուրբ, քան՝ հայրենիքը, ընտանիքը, ծնողները, զավակները: Եվ հանուն Սերժ Սարգսյանի կարելի է նույնիսկ հայրենիքը զոհաբերել: Այն, ինչ հիմա անում են:

Այսօր Սերժ Սարգսյանի բռնապետական ախորժակը բավարարելու համար արդեն այնքան թանկ գին ենք վճարել. դա և հարյուր հազարավոր արտագաղթողներն են, և փլուզված տնտեսությունը, և իրավական ու քաղաքական քաոսը, հույսի ու լավատեսության իսպառ բացակայությունը: Այսպես են ժողովուրդները պատմության մեջ կորցրել պետականությունը, հայրենիքն ու հայրենի հողը:

Իսկապես. ոչ ոք մեր Հայաստանն այսպես ճկուն ու իմաստուն կերպով դեպի կործանում չի տարել, ինչպես՝ Սերժ Սարգսյանը: Հանուն իր աթոռի նա պատրաստ է երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ, ինչպես 1999-ին զգուշացնում էր Վանո Սիրադեղյանը:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս