loader
ՀՀ գլխավոր դատախազի գործերը լավ չեն

ՀՀ գլխավոր դատախազի գործերը լավ չեն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամավորի հարցին, թե ինչո՞ւ գլխավոր դատախազը հրաժարական չի տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովուրդն իրեն չի վստահում, և՝ մասնավորապես, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե երկրում կան քաղաքական բանտարկյալներ, մինչդեռ գլխավոր դատախազը հերքում է, ասել է.

«Այո, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադրության փոփոխության արդյունքում, ընդ որում մենք օրենսդրական այդպիսի ձևակերպում ունենք՝ իրադրության փոփոխություն, դա ենթադրում է ի՞նչ, որ ստեղծված, կամ փոփոխված իրադրության արդյունքում անձը կամ նրա կատարած հանցանքը սկսում են հանրության համար վտանգավոր չլինել, կամ նվազել դրանց վտանգավորությունը»:

Եվ այս մարդը ՀՀ գլխավոր դատախազն է: Պարզ տեքստով հայտարարում է, որ իր համար կարևորը ոչ  թե օրենքն ու օրինականությունն է, այլ՝ քաղաքական իրավիճակը:

Այսինքն՝ ըստ գլխավոր դատախազի, մարդուն կարելի է դատել կամ չդատել՝ նայած, թե ինչ իրավիճակ է: Մարդուն նախկին իշխանությունների օրոք դատապարտել են, որովհետև. ժամանակներն էին այդպիսին, այլ ոչ թե, որ այդ մարդը հանցանք է գործել:

Հիմա ճիշտ հակառակն է. մարդուն կարելի է ազատ արձակել, ոչ թե նրա համար, որ անմեղ է, այլ՝ որովհետև ժամանակներն այդպիսին:

Սա՝ ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին: Կամ՝ պաշտոնական դիրքի չարաշահում: Երկու դեպքում էլ գլխավոր դատախազի գործերը լավ չեն:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս