loader
ՀՀԿ-ն կարող է վարչապետ նշանակել Վաչոյին

ՀՀԿ-ն կարող է վարչապետ նշանակել Վաչոյին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այն հարցին, որ հասարակությունը դեմ է Սերժ Սարգսյանի վերարտադրությանը, ասել է. «Սահմանադրությունն ու օրենսդրությունը հնարավորություն են տալիս մեզ՝ երբ ուզենք՝ վարչապետ նշանակենք, երբ ուզենք՝ փոխենք վարչապետին, ի՞նչ է եղել»:

Հեչ, բան էլ չի եղել: Ասում էին, չէ՞. «Իշխանությունը այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը՝ այլասերում է բացարձակապես:

Սերժ Սարգսյանի դամ պահողներն արդեն այն աստիճան են այլասերվել, որ այլևս անիմաստ են համարում գոնե թաքցնեն իրենց հղփացածությունը:

Կարելի է չկասկածել, որ ցանկության դեպքում ՀՀԿ-ն կարող է վարչապետ նշանակել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին՝ Վաչոյին: Կամ՝ ՀՀԿ-ի տատիին, ու դրա համար որևէ բացատրություն չտա. լավ ենք անում, երբ ուզենք, ոնց ուզենք:

Սա այն դեպքն է, երբ իշխանություններն արդեն հատել են ողջամտության այն սահմանները, որից հետո նրանց հետ խոսելը, կամ բանականության կոչ անելն անիմաստ է: Նման իրավիճակներում ուղղակի մնում է հիշեցնել. հանկարծ ու չմոռանաք Սադամ Հուսեյնի, Քադաֆիի, Չաուշեսկուի, Մուսոլինիի պատմությունները: Այս մարդիկ էլ բացարձակ իշխանություն ունեցել, բայց հեչ լավ չավարտեցին:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս