loader
ՀՀԿ-ն ուրիշ տեղ պետք է ամաչի

ՀՀԿ-ն ուրիշ տեղ պետք է ամաչի

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով News.am-ի այն հարցին, թե ունե՞ն այնքան համակիրներ, որ կարողանան հաղթահարել 5 տոկոսի շեմը և անցնել խորհրդարան, ասել է. «Ամոթ կլինի, որ այդ շեմը չհաղթահարի կուսակցությունը»:

Հետաքրքիր է, չէ՞, կյանքը: Հանրապետականները դիտարկում են հաջորդ խորհրդարանական ընտրություններում իրենց ընդամենը 5 տոկոս ունենալու կամ չունենալու հարցը: Դա այնքանով է լավ, որ հասկանում են, որ իրենց առաստաղն այսօր ընդամենը հաջորդ խորհրդարան անցնելու խնդիրն է:

Մի բանում է Ալիկ Սարգսյանը սխալվում. եթե ՀՀԿ-ն չանցնի խորհրդարան, ապա դրա մեջ ամոթ բան չկա. ամոթը այն էր, որ 15 տարի երկիրը կառավարելուց հետո այսօր կոտրած տաշտակի առջև են հայտնվել ու արժանացել հասարակության բացարձակ արհամարանքին: Դա էլ հենց իրենց գործունեության գնահատականն է:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս