loader
Հիմա ասեք, թե սրա հետ ինչ անենք

Հիմա ասեք, թե սրա հետ ինչ անենք

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը՝ «Ժողովուրդի» հետ զրույցում անդրադառնալով երկրում համատարած թանկացումներին, ասել է.«Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:

Երկու տարբերակ կա. կամ այս մարդը բարոյականության վերջին փշրանքները սպառել է, կամ էլ՝ ուղեղի ծանր վնասվածք է ստացել: Մեր կարծիքով, երկուսը միասին: Այսինքն, եթե երկրում հանկարծ ապրանքները այնքան թանկանան, որ մարդիկ ընդհանրապես չկարողանան օրվա հաց գնել ու սկսեն սովամահ լինել, Հակոբ Հակոբյան կոչվող այս անձը հայտարարելու է, թե մեկ է, մարդիկ փող չունեն, սովից մեռնում են, իմաստ չունի, որ պետությունը նրանց օգնի, կամ քայլեր ձեռնարկի սովամահության դեպքերը կանխելու համար:

Մենք առաջարկում ենք հետևյալը. Հակոբ Հակոբյանին օրը 300 գրամ հաց տալ ու ստիպել գոնե մի շաբաթ այդպես ապրել. այնպես, ինչպես այսօր ամենաաղքատ խավն է ապրում: Որքան հասկանում ենք, տզրուկի հոգեբանությամբ ամբողջ կյանքը ապրելով, նա պատկերացում անգամ չունի, թե ինչ բան է աղքատությունը, սովը, արտագաղթը: Փորը կուշտ ապրում է, շատ պե՞տք է, թե մարդիկ հացի փող չունեն:

Ախր ցավն այն է, որ սրանց ամենաթունդ բառերով էլ հայհոյես, ոչ մի օգուտ, շատ-շատ պիտի ասեն՝ անձրև է գալիս:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս