loader
Հիմարության բանաձևը

Հիմարության բանաձևը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ինքը սնանկ է, և չի կարողանում չի կարողանում վճարել հեռախոսային զրույցների համար երկու միլիոն դրամը, ասել է. «Հիմարություն է»:

Սա մեզ հիշեցրեց «Սովորի՛ր հորդ նման էշ չդառնաս» խոսքը: Նայած, թե ստորակետը որտեղ կդրվի, նախադասությունը բոլորովին այլ իմաստներ է ստանում: Կամ հայրն է էշ, կամ՝ որդին:

Հիմա մեր դեպքում նման վիճակ է: Հերմինե Նաղդալյանն ասել է՝ հիմարություն է: Այն, որ նա չի կարողանում վճարել խորհրդարանում իր մի քանի միլիոնանոց հեռախոսազանգերի համար, դա հիմարություն է: Եթե Հերմինե Նաղդալյանը դա է նկատի ունեցել, ուրեմն՝ ճիշտ է ասել: Իսկ եթե Հերմինե Նաղդալյանը հիմարություն է համարել իր սնանկ լինելու մասին հրապարակումները, նորից ճիշտ է ասել, քանի որ ինքը չի կարող սնանկ լինել՝ բավական մեծահարուստ լինելու, խոշոր ընկերություններ ունենալու, և պետական տենդերներն իրենով անելու պատճառով:

Մհեր Ղալեչյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս