loader

Հրամայվել է ծնվել ու ծնեցնել (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տարվա գլխավոր իրադարձություններին, դրանց թվում նշել է մայիսի 18-ին Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ հայտարարվեց, որ 2040-ին Հայաստանում բնակչության թիվը պետք է հասնի 4 միլիոնի: «Դրեցինք հստակ չափանիշ, թե ինչքան բնակչություն ենք ունենալու 2040-ին»:

Հայկական մի շատ լավ ֆիլմ կա. «Չախչախ թագավորը», որը անհասկանալի պատճառներով խորհրդային տարիներին արգելված էր ցուցադրել: Հիմա էլ այդ ֆիլմը շատ դժվար է գտնել: Պատճառը միգուցե այն է, որ ֆիլմը ալեգորիկ կերպով ծաղրում է օրվա իշխանություններին. կապ չունի, խորհրդային իշխանություն է դա, նժդեհական, թե՝ ազգայնական:

Ֆիլմում մի դրվագ կա, երբ նախկին ջաղացպանը թագավոր դառնալուց հետո արձակում է առաջին հրամանը. դիմացի դաշտում կառուցել ջրաղաց: Երկրորդ հրամանով՝ կառուցել երկրորդ ջրաղացը: Մի խոսքով, հրամայում է ամեն տեղ ջրաղաց կառուցել: Ու թագավորի հպատակները հլու-հնազանդ կատարում են այդ հրամանները:

Հիմա մերն է. Սերժ Սարգսյանը հրամայել է 2040-ին ունենալ 4 միլիոն բնակչություն: Դե, հիմա: Մարդը հրամայել է, ուրեմն պիտի հրամանը կատարվի: Ուղղակի քիչ լավ չենք պատկերացնում, թե ինչպես պետք է հրամանը կատարվի: Կամ պիտի բռնաբարությունների պլան դրվի, կամ՝ մարդկանց արգելեն Հայաստանից արտագաղթել, կամ Ասիայից ու Աֆրիկայից լիքը փախստականներ ընդունեն, որ գրաֆիկից չշեղվեն:

Տեսնենք. այրվում ենք հետաքրքրությունից, համբերություններս սպառվում է, ցանկանում ենք այդ 2040-ը շուտ գա, հասկանանք, թե ինչպես է հրամանը կատարվել:

Իսկ ֆիլմը դիտեք. այն իսկապես լավն է՝ լրիվ թեմայի մեջ:

Մհեր Ղալեչյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս