loader
Հրազդանի քաղաքապետին հիշեցնելու բան կա

Հրազդանի քաղաքապետին հիշեցնելու բան կա

Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին թեմային, ասել է. «Հրաժարական չեմ տալու, հիմա ի՞նչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել: Ճիշտ է, վարչապետը Սասունի թիմի անդամն է, բայց դե մեկը մյուսի հետ կապ չունի, կապ չեմ տեսնում: Մենք կարող ենք իրար հետ աշխատել և բարօրություն բերել քաղաքին»:

Որպես տեղեկանք, հայտնենք, որ Արամ Դանիելյանը 2002-ից Հրազդանի քաղաքապետ է: Այսինքն, 16 տարի այս մարդը հանրապետության ամենախոշոր քաղաքներից մեկն է ղեկավարում: Սերժ Սարգսյանին տվել-անցել է:

Գնացեք, տեսեք, թե Հրազդանը իրենից ինչ է ներկայացնում: Կտեսնեք աղքատություն, կիսաքանդ շինություններ, համատարած գործազրկություն: 16 տարին քիչ է, մարդը մի 16 տարի էլ է ցանկանում մնալ քաղաքի տերը:

Հենց տերը, քանի որ միայն այդ կարգավիճակով կարող էր 2017թ. հունիսի 8-ին մահվան ելքով վրաերթ կատարած զավակին ոչ միայն ազատել պատասխանատվությունից, այլ նաև՝ Սերժ Սարգսյանի ձեռամբ պարգևատրել: Թեպետ իր զավակը վրաերթը կատարել էր Հրազդանի քաղաքապետարանի մեքենայով՝ չունենալով այն վարելու իրավունք:

Ու այսքանից հետո Արամ Դանիելյանը դեռ հոխորտում է: Ոչինչ, բան չմնաց:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս