loader
ՀՅԴ-ի նոր կարգախոսը

ՀՅԴ-ի նոր կարգախոսը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի մտադրությանը. շրջափակել ԱԺ շենքը, որպեսզի պատգամավորերը մուտք չգործեն և չքվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին, ասել է. «Գրեթե անհնար եմ համարում, որ վաղվա նիստը տեղի չունենա: Ամեն ինչ անելու եմ, որ խոչընդոտները հաղթահարեմ, չէ՞ որ ապօրինի մեթոդներով են խոչընդոտելու իմ մուտքը: Եթե մեկը գա ձեզ փողոցում ապտակի, դուք ի՞նչ կանեք: Ենթադրում եմ, որ ես առնվազն կապտակեմ: Ապտակին ապտակ, բռունցքին՝ բռունցք»:

Այ, սա հասկացանք: Սա տիպիկ դաշնակի պատասխան է: Այսինքն, որ հանուն մի քանի աթոռի դարձել են Սերժ Սարգսյանի հարճը, որ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին իր շեմքի փալաս է սարքել, այստեղ նրանց արժանապատվությունը չի խաթարվում:

Բայց ահա այն, որ կարող են թույլ չտալ պատգամավորների մուտքը խորհրդարան, այստեղ արդեն ջիգիթ են. թախտի տակից նաղդ դուրս եկող են ու թող մեկը իրենց թասիբին կպնի, մեկը-մեկին կպատասխանեն:

Այո, Դաշնակցությունը պատրաստ է հանուն Սերժ Սարգսյանի «պոդաչկաների» «Մահ, կամ՝ ազատություն» կարգախոսով մինչև վերջ պայքարել: Ինչպես երիտթուրքերի հարճը լինելու համար զինաթափում էին հայկական ջոկատները, ինչպես նացիստների հարճը լինելու համար կրակում էին խորհրդային բանակի հայ զինվորների վրա, ինչպես ԿԳԲ-ի հարճը լինելու համար «Դրոներ» ու զինված խմբեր էին կազմում՝ լեգիտիմ իշխանության դեմ պայքարելու համար:

Ու մի նեղացեք, դաշնակներ, որ ՀՅԴ-ին հարճ ենք անվանում: Մենք ընդամենը անվանում ենք, բայց Թալեաթը, Հիտլերը, կամ՝ Սերժ Սարգսյանը այդպես են այս կառույցի հետ վարվել:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս