loader
ՀՅԴ-ն կողմ կլիներ նաև Սերժ Սարգսյանի վարորդին

ՀՅԴ-ն կողմ կլիներ նաև Սերժ Սարգսյանի վարորդին

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելուն, նշել է, որ Արմեն Սարգսյանը հետաքրքիր մարդ. «Չգիտեմ՝ մեզ համար առավելություն է, թե` թերություն երկար ժամանակ իր՝ Հայաստանում ապրած չլինելը։ Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում, բայց ես չեմ կարծում, որ կուսակցական լինելն այնպիսի բան է, որը կարող է խանգարել մարդուն նախագահ լինել»,- ասել է Աղվան Վարդանյանը:

Այլ պատասխան դաշնակցական պատգամավորին սպասել չէր կարելի: Ավելին, եթե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրեր ոչ թե Արմեն Սարգսյանին, այլ՝ Սաշիկ Սարգսյանին, կամ՝ Հերմինե Նաղդալյանին, կամ նույնիսկ իր վարորդին, Աղվան Վարդանյանը նույնկերպ կհայտարարեր, թե տվյալ թեկնածուն հետաքրքիր մարդ է:

Ուշադրություն դարձրեք, որ ՀՀ ԱԺ պատգամավորը չգիտի, թե արդյոք Հայաստանում երկար տարիներ չապրած լինելը լավ է, թե՝ ոչ: Մենք հո գիտենք, որ դա վատ է, քանի որ Արմեն Սարգսյանը վերջին 20 տարում Հայաստան միայն բիզնես նպատակներով է ժամանել, մեր երկիրը նրան այլ տեսանկյունից չի հետաքրքրել, բայց դա ի՞նչ կարևոր է: Կարևորը, Սերժ Սարգսյանն է ասել: Իսկ Սերժ Սարգսյանի ասածը ՀՅԴ-ի համար օրենք է. մարդիկ դրա դիմաց պաշտոն ու փող են ստանում:

Սեմ Քեռյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս