loader
Ինչո՞ւ է Կոստանյանը դեմ արտահերթ ընտրություններին

Ինչո՞ւ է Կոստանյանը դեմ արտահերթ ընտրություններին

ԱԺ պետաիրական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցին, ասել է. «Արտահերթ ընտրություններն ինքնապատակ չեն, դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր: Իսկ եթե քաղաքական իրավիճակը և դասավորվածությունն այնպիսին է, որ և ընդդիմության, և իշխանության գործողություններն ուղղված են երկրի բարօրությանը, հետևաբար, իմ խորին համոզմամբ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա»:

Դե, իհարկե, ո՞ւմ են պետք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, եթե Հանրապետական կուսակցությունը, ինչպես՝ Կոստանյանն է ասում, երկրի բարօրությանն ուղղված գործողություններ է անում: Մի գործողություն, իհարկե, արել են՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, բայց դա էլ՝ ժողովրդի ճնշման ներքո:

Եթե ՀՀԿ-ն երկրի բարօրության մասին մտածեր, այսօր Հայաստանն այսպիսի աղետալի վիճակում չէր լինի, չէր լինի համաժողովրդական շարժումը, Նիկոլ Փաշինյանին վարչապետ չէին ընտրի, Սերժ Սարգսյանն ու իր բազմաթիվ ենթականեր հրաժարական չէին տա:

 Եվ հիմա էլ, երկրում խաղաղություն ու օրինականություն, կայունություն ու բարօրություն պահպանելու, ամրապնդելու ճանապարհին ընդամենը մեկ, բայց լուրջ խոչընդոտ կա՝ դա խորհրդարանի այդ 50-55 պատգամավորներն են:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս