loader
Ինչո՞ւ են նորից նվաստացնում Արմեն Սարգսյանին

Ինչո՞ւ են նորից նվաստացնում Արմեն Սարգսյանին

Իշխանության հիմքերի հիմքը իշխանության թևերի տարանատման սկզբունքն է, և օրենսդիր իշխանության գործառույթը չէ մտնել գործադիր կամ դատական իշխանության ուղղակի գործողության ոլորտ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախգահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, սխալ է պնդել, որ երկրի նախագահը պետք է անպայման լինի ԱՆվտանգության խորհրդի կազմում. «Սխալ է ասել ինչու պետության գլուխը համարվող նախագահը չկա Անվտանգության խորհրդում: Պետության գլուխ չի նշանակում, որ նա առաջին ջութակն է: Բոլոր խորհրդարանական համակարգերում նախագահն ակտիվ քաղաքական առաջին ջութակ չէ: Նա Սահմանադրության երաշխավորն է և ունի Սահմանադրությամբ իր վրա դրված ֆունկցիաները, որը պետք է հանգիստ իրականացնի: Այո, առաջին խաղացողը դառնում է գործադիրի ղեկավարը: Այդպես է Գերմանիայում, Հունաստանում և Իտալիայում: Որևէ մեկը գիտի՞ ով է Հունաստանի նախագահը, Իտալիայի նախագահը, չգիտեք, փոխարենը գիտեք, թե ով է այդ երկրների վարչապետը»,-ընդգծեց Շարմազանովը:

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագծի համաձայն ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհրդում, այլևս չեն լինելու խորհրդի կազմում: Նոր նախագծով Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը, անդամներն են լինելու առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱԽ-ում նախագահի բաացակայությանը, ասել է.

«Սխալ է ասել. ինչու պետության գլուխը համարվող նախագահը չկա Անվտանգության խորհրդում: Պետության գլուխ չի նշանակում, որ նա առաջին ջութակն է: Բոլոր խորհրդարանական համակարգերում նախագահն ակտիվ քաղաքական առաջին ջութակ չէ: Նա Սահմանադրության երաշխավորն է և ունի Սահմանադրությամբ իր վրա դրված ֆունկցիաները, որը պետք է հանգիստ իրականացնի»:

Եթե Արմեն Սարգսյանը մի փոքր արժանապատվություն ունենա, Շարմազանովի այս խոսքերից անմիջապես հետո պետք է հրաժարվեր նախագահի պաշտոնը ստանձնելուց:

Բաց տեքստով հայտարարում են, որ Արմեն Սարգսյանը ընդամենը «տրյապկա» է լինելու, որով մաքրելու են իրենց օրենսդրական նախաձեռնությունները, իշխանության յուրացումը, տնտեսական մենաշնորհները: Մարդուն «չուլ» են անվանում: Արմեն Սարգսյանի տեղը մենք ենք նվաստացած ենք զգում: Ընդ որում, Արմեն Սարգսյանին միտումնավոր են նվաստացնում, որպեսզի հնարավորինս վառ ցույց տան վերջինիս, թե նա իրականում ով է և ինչ կարգավիճակ է ունենալու:

Իսկ որ պետության գլուխը պարտադիր չէ, որ առաջին ջութակը լինի, ցավոք, Շարմազանովն այստեղ ճիշտ է. պետության գլուխը իբր ժողովուրդն է, բայց ջութակը ինքը չէ, այլ՝ Սերժ Սարգսյանը, ընդ որում, շատ անհաջող ջութակահար, որն արդեն 15 տարի ֆալշ է նվագում:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս